Համանախագահներն աշխատում են Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման կազմակերպման ուղղությամբ
Համանախագահներն աշխատում են Սերժ Սարգսյանի եւ իլհամ Ալիեւի հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որը ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար հակամարտության կողմերի հետ աշխատելուն: «Հատկապես այս պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախանագահների հետ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է արագ կազմակերպենք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար: Ես կցանկանայի հիշեցնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միջնորդներ են: Մենք չենք կարող կողմերին ստիպել վերջնական որոշումներ ընդունել: Միայն հակամարտության կողմ երկրների առաջնորդներն են ի վիճակի այն լուծել, երբ կգա պատմական որոշում կայացնելու ժամանակը, որը խաղաղություն կապահովի եւ ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը կհանգեցնի»,- հավելել է նա:
Հոգլանդը նշել է, որ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ կկատարեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով