Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան

«Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետեւ Նիկոլին ընտրեցիք ու մինչեւ հիմա պահում եք։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կապիտուլյանտը վերջին 20 օրում գնացել է 2 մարզ՝ Սյունիք եւ Գեղարքունիք։ Այդ երկու մարզ էլ 3 օր է ներխուժել ու չեն հեռանում ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ սա ընդամենը «զուգադիպություն» է։

Պատերազմից, խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից անցել է 6 ամիս:

Ուղիղ 6 ամիս պաշտպանության նախարարը բացակա է, բացի հարբելուց ու փող աշխատելուց, ոչինչ չի անում։

Ուղիղ 6 ամիս Նիկոլը կազմաքանդում է Գլխավոր շտաբը՝ քրեական գործեր հարուցում, աշխատունակներին գործից հանում։ Վերջում բերեց շտաբի պետ նշանակեց մեկին, ով ժամանակին առանց աղմուկի թույլ տվեց ադրբեջանցիների առաջխաղացումը Նախիջեւանում։ Հիմա էլ նույնն անում է Սյունիքում եւ Գեղարքունիքում։

Ուղիղ 6 ամիս ԱԱԾ տնօրենը Հայաստանի սահմանին, դուբայներում ու մոսկվաներում հանդիպում է ադրբեջանցի իր գործընկերոջը կամ ֆեյք որսում։ Իսկ դուք հարցնում եք` ո՞ւր է մեր հետախուզությունը։

Ամբողջ ուժային համակարգը զբաղված է պաշտպանելով Նիկոլին եւ նրա ընտանիքին: Գլխավոր դատախազը կամ գործ է կարում, կամ փող աշխատում։ Մնացած հիմնարկները ֆիզիկապես գոյություն չունեն։

«Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետեւ Նիկոլին ընտրեցիք ու մինչեւ հիմա պահում եք։ Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը։

Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի։

Իսկ հիմա ձեր դեպրեսիայի մասին՝ այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ Հայաստանն աստիճանաբար գրավվում է։

Ես իսկապես չեմ հասկանում ձեր զգացմունքայնությունը։ Որովհետեւ եթե ոչինչ չես անում, որ հողդ պահես, ապա այն դադարում է քոնը լինել. ինչո՞ւ պետք է Սյունիքը մնա անձեռնմխելի, իսկ Գեղարքունիքի սահմանները չմոտենան գյուղերին։ Տրամաբանության ո՞ր օրենքով։

Մենք անընդհատ մեր երկիրը հանում ենք ժամանակից ու իրականությունից։ Ու եթե չենք ցանկանում նկատել թշնամուն Սյունիքում, չի նշանակում, որ թշնամին հեռացավ։ Արդեն 6 ամիս է՝ սյունեցիները գոռում են, որ սահմանին զինվոր չկա, եղածները չունեն թիկունքային ապահովում։ Ի՞նչ արեց հայ ժողովուրդը. լռեց, երբ Նիկոլի հրահանգով Սյունիքի քաղաքապետերին ու գյուղապետերին ծնկած քարշ էին տալիս քննչականի միջանցքներով։

Հետո բոլորով որոշեցին, որ թշնամու դիմաց անպաշտպան սահմանով կանգնած երկրի միակ պակասությունը ընտրություններն են։ Մեզ թվում է, թե աշխարհը կանգնելու է 38 օր մինչեւ Հայաստանի ժողովուրդը անի ինքնանպատակ ընտրությունը։ Մինչդեռ տնտեսությունը շարունակելու է գահավիժել, Ադրբեջանը շարունակելու է կիլոմետր առ կիլոմետր Սյունիքն ու Գեղարքունիքը գրավել։ Կորոնավիրուսը շարունակելու է խժռել կյանքեր:

Մեր ձեռքից տանում են մեր երկիրն ու կյանքը։ Նիկոլը եւ՛ չգիտի, եւ՛ չի կարող եւ՛ չի ցանկանում ոչինչ անել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ իմ վարկածով՝ օգնում է այդ ծրագրերի իրագործմանը։

Բայց դուք հանկարծ կանգ չառնեք։ Շարունակե՛ք ոչինչ չանել. ներկաները մեղադրեն նախկիններին, նախկինները՝ Սահմանադրությանը, բոլորը՝ Սերժ Սարգսյանին, թե 2018-ին ինչո՞ւ արյուն չթափեց, իսկ վերջում ազգովի հրճվենք ու սփոփվենք Մակրոնի թվիթերյան կենացից։ Այնուհետեւ շատ արագ բոլորս մոռանանք թշնամու առաջխաղացումը, հաշտվենք դրա հետ եւ նորից մտնենք մեր երկիր-թակարդը, որտեղ չկա իրականություն ու ժամանակ։

Հ.Գ. Ելակից ի՞նչ կա։ Ելակ տարեք առաջնագիծ։ Վաղուց այդ մասին չեք խոսել։

Հ.Գ.Գ. Նիկոլի լինելը բոլորիս դարձնում է «նիկոլ»։ Մասշտաբն է փոխվում։

#antinikol»։