Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն. Միքայել Մինասյան

Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը։ 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետև անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգնել էր պատերազմի վտանգից կամ ամեն գնով դեմ էր պատերազմին։ Մարդիկ ուզում էին լավ կյանք՝ առանց տագնապի։ Ու մինչև կսկսեք հակադարձել, թե իրականում Նիկոլին իշխանության բերելու պատճառները սոցիալական էին, տիրում էր անարդարություն, կարմիր գծերի ու արագաչափերի «տեռոր», նայեք ձեր շուրջբոլորը։ Այդ ամենը կա նաև այսօր՝ ավելի բացահայտ ու ավելի լպիրշ։ Ու տպավորություն է, թե մի մասն առանձնապես չի էլ նեղվում այդ փաստից։ Հետևաբար, եկեք չխաբենք ինքներս մեզ։

Մարդիկ գիտակցաբար ընտրեցին Նիկոլին և նրա անթաքույց պարտվողական պացիֆիզմը. հավաքական «սաքունցանիկոլական» գիծը։ Ու այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ պատերազմը։ Քչերն էին գիտակցումը, որ պատերազմը ոչ միայն հանուն Արցախի է, այլև հանուն Հայաստանի անվտանգության։ Ու բոլորին թվում էր, թե Արցախը տանք, խաղաղ և անվտանգ ենք ապրելու։ Նաև այս ինքնախաբեության պատճառով էր, որ չնայած սոսկալի կորուստներին, դավաճանությանը, միտումնավոր պարտությանը, Նիկոլը մնաց։ Մնաց, որովհետև մարդիկ ընկան 2-րդ ամենամեծ թակարդը՝ հավատալով, թե «ինչ եղել, եղել է, վիժվածքը եթե մնա, պատերազմը չի վերսկսի»։

Շատերն ինչպես առաջ, այնպես էլ հիմա չեն ուզում առերեսվել իրականությանը։ Իսկ իրականությանն այն է, որ երբ ասվում էր՝ Նիկոլը եթե գա լինելու է պատերազմ, ոչ ոք չէր լսում։ Հետո երբ ասվում էր, որ Նիկոլի դիվանագիտությունը հանգեցնելու է պատերազմի, էլի ոչ ոք չլսեց, այնպես ինչպես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ասվում էր, որ եթե Նիկոլը մնա, միշտ լինելու է պերմանենտ պատերազմ (և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններին) ու էլի ոչ ոք չլսեց։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև «նիկոլիզմի» հիմքում իրականության հերքումն է։

Կապիտուլյացիային հաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղվել է ամեն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց։

6 ամիս պաշտպանության հարբեցող նախարարը զբաղված է սապոգ լիզելով՝ առաջնագիծը կառուցելու փոխարեն։

6 ամիս քանդվում է գլխավոր շտաբը, կամ այն ինչ մնացել է դրանից։ Իսկ այդ ընթացքում Արցախը օկուպացրած «կիրթ և կառուցողականը» Սյունիքն ու Սևանը զավթելու պլաններից էր խոսում։

6 ամիս իշխանությունը Հայաստանի ժողովրդի թույլտվությամբ կամ առնվազն լռության պայմաններում զբաղվել է ամեն ինչով, բացի երկրի սահմաններն ամրացնելուց ու բանակի փշրանքները հավաքելուց։ Լոտոյի մասին օրենք են փոխում, ՄԻՊ ընտրության նոր կարգ սահմանում, Գանդիի արձան տեղադրում ու մանր-մունր գանդիկություններ անում։

Ու այսքանից հետո որևէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կթողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբված հասարակություն և ոչ ադեկվատ իշխանություն։

Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք և շարել առաջնագծին։ Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն։ Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու։

Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին)։

Այն, որ դուք ձեզ կողքից չեք տեսնում, արդեն պարզ է, գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք։ Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան։

Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ։

Վերադարձե՛ք իրականություն։

#antinikol

Հ.Գ. Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին» իրենց ապագան՝ ի դեմս ադրբեջանցի զինվորականների, համավարակի, սովի ու գործազրկության, որոնք, ի դեպ, արդեն թափանցել են Գեղարքունիք: