Պաղեստինի և Իսրայելի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին. ՏԱՍՍ
Թունիսը, Նորվեգիան և Չինաստանը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության սրումը քննարկելու համար մոտ օրերս բաց նիստ անցկացնելու խնդրանքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։
«Չինաստանը, Թունիսը և Նորվեգիան խնդրել են Պաղեստինի և Իսրայելի շուրջ ստեղծված իրադրության շուրջ ուրբաթ բաց հանդիպում անցկացնել։ Որոշումը մոտ օրերս կընդունի ԱԽ նախագահը․ ընթացիկ ամսում դա Չինաստանն է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի և չորեքշաբթի կայացած նիստերի արդյունքում չի կարողացել համաձայնեցնել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները