Ֆրանսիացի նախարար-պատվիրակը զինվորականների նոր կոչը քաղաքականացված է որակել
Ֆրանսիացի ենթադրաբար կադրային զինվորականների հերթական կոչ-միջնորդությունը քաղաքականացված է եւ իրականում ուղղված է կարգը խախտելուն, այլ ոչ թե այն պաշտպանելուն: Երկուշաբթի օրը Sud ռադիոյի եթերում այսպիսի կարծիք է հայտնել երկրի էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարարությանը կից արդյունաբերության հարցերով նախարար-պատվիրակ Ագնես Պանյե-Ռյունաշեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա անանուն ուղերձ է, ուստի մենք չգիտենք, թե ում անունից է այն: Բացի այդ, սա քաղաքական տեքստ է, որը հակասում է զինծառայության սկզբունքներին»,- ասել է Պանյե-Ռյունաշեն: Ըստ նրա՝ նոր տեքստի հեղինակները «օգտագործում են ծայրահեղ աջերի եզրույթները եւ նույն բառերը, ինչ Մարին Լը Պենի կողմից ղեկավարվող «Ազգային միավորում» կուսակցությունը: «Փաստերը նշելը մի բան է, կարգուկանոնը պաշտպանելու ցանկության պատրվակով անկարգությունների կոչ անելն՝ այլ բան, այն կարդացվում է այս կոչի կամ միջնորդագրի տողերի արանքում»,- համոզված է նախարար-պատվիրակը:
Պանյե-Ռյունաշեն նշել է, որ անվտանգության հարցը արդիական է առաջին հերթին համեստ եկամուտ ունեցող մարդկանց համար, քանի որ հենց նրանք են առավել հաճախ բախվում նման խնդիրների: Նա հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է իր քաղաքացիներին պաշտպանելու համար, իսկ իրավապահները տեղերում նորմալ ծառայություն են կատարում:
Լույս երկուշաբթի գիշերը Valeurs Actuelles ամսագիրը ուղերձ է հրապարակել ֆրանսիական գործող զինվորականների մի խմբի կողմից, որոնք դատապարտում են ֆրանսիական իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների բողոքին, որոնք հայտարարել են երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ կապված իսլամիստների եւ արվարձանների ավազակախմբերի կողմից հնարավոր սպառնալիքի հետ: Նոր տեքստի հեղինակները մատնանշում են երկրի քաղաքներում բռնության տարածումը, ինչպես նաեւ «ատելությունը Ֆրանսիայի եւ նրա պատմության հանդեպ»: Նրանց կարծիքով՝ «Ֆրանսիայում արդեն քաղաքացիական պատերազմ է բորբոքվում»: Ամսագրի կայքի հաշվիչի համաձայն, ավելի քան 1 միլիոն ընթերցող աջակցություն է հայտնել այս ուղերձին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը