Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ
Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ: Այդպես են զինվորականները պատասխանել Գազայի տարածքից հրթիռի արձակմանը, գրում է Կոմերսանտ-ը:
«Այսօր երեկոյան ահաբեկիչները հրթիռ են արձակել Գազայից Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան՝ մեր ինքնաթիռը միայն հարվածել է Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքի ուղղությամբ»,-ասված է Իսրայելի բանակի թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Մերձարեւելյան քառյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ) ավելի վաղ մտահոգություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմում բռնության գործողությունների կապակցությամբ, որտեղ բախումների հետեւանքով տուժել է շուրջ 300 մարդ: «Քառյակը» նաեւ մտահոգություն է հայտնել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ պայթյուցիկ պարունակությամբ գնդեր եւ հրթիռներ արձակելու կապակցությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը