Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև. ԱԱԾ պահեստազորի սպաներ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել:

«44-օրյա աղետալի պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց սկզբունքորեն չի ստացել իր պատասխանը, ինչը նշանակում է, որ ըստ էության մենք գործ ունենք անգիտությամբ և կամ հստակ դիտավորությամբ մսխվող, իրականում կորցրած ժամանակի հետ։

Ինչ վերաբերում է նեղ դրվագային այս կամ այն դեպքի առիթով հարուցված քրեական գործերին, դրանք ոչ այլ ինչ են, քան աշխատանքի երևութականություն (իմիտացիա), ճանապարհ դեպի շարունակվող անորոշություն։
Մինչդեռ պետականամետ գործելու դեպքում, շահագրգիռ մոտեցման արդյունքում պիտի անխուսափ ձևավորվեր համապատասխան նյութատեխնիկական միջոցներով ու ֆինանսավորմամբ ապահովված օպերատիվ-քննչական խիստ պրոֆեսիոնալ խումբ, որը գործերը քննության կառներ մեկ ընդհանուր տրամաբանության մեջ ու շաղկապված, որպեսզի կատարվածի մասին լիներ ամբողջական, հստակ պատկերացում մեղավոր անձանցով ու նախադեպի ստեղծումով։ Այն թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները և կամ, ինչը կուզենայինք առանձնահատուկ ընդգծել, դրանց հնարավոր պլանավորումն ու իրականացումը։ Առայսօր հանրությանը հուզող բազմաթիվ անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել հետևյալները՝

1․ վերջին տարիներին, պատերազմի ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև, ովքե՞ր են մասնակցել, վերջնարդյունքում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել,
2․ իշխանություններն ու իրավասու մարմինները տեղյակ ե՞ն եղել նախապատրաստվող պատերազմից։ Եթե այո, ապա կանխարգելող ի՞նչ միջոցառումներ են իրականացրել և արդյո՞ք դրանք բավարար են եղել,
3․ պատերազմում պարտվելու պատասխանատվությունն ովքե՞ր են կրում՝ սկսած վարչապետից մինչև զորամասերի հրամկազմ։ Կոնկրետ դեպքերում (օրինակ՝ մարդկային ու զինտեխնիկայի կորուստ, չհիմնավորված նահանջ, դիրքերի զիջում, տարածքների, այդ թվում Հադրութի ու Շուշիի հանձնում) նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ սխալներ է թույլ տվել, դրանք ի՞նչ հետևանքներ են առաջացրել,
4․ պատերազմական գործողությունների ընթացքում վարչապետը և այլ պաշտոնատար անձինք ի՞նչ գործողությունն են իրականացրել այլ պետությունների կողմից Հայաստանին պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար, այդ քայլերն արդյո՞ք բավարար ու նպատակային են եղել,
5․ ՀՀ պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից, ԱԱԾ-ից ու այլ աղբյուրներից իրազեկված լինելով, որ երկիրը գնում է անխուսափ պարտության, ՀՀ վարչապետն ինչո՞ւ դեռևս հոկտեմբեր ամսին չի դադարեցրել պատերազմական գործողությունները և գնացել բանակցությունների՝ դրանով իսկ ապահովելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում, ինչ կբացառեր հոկտեմբեր ամսից հետո շուրջ 2,5 հազար հայորդիների անդառնալի կորուստը, Հադրութի ու Շուշիի անկումը։

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը ստանալու համար մենք գտնում ենք, որ համապատասխան իրավական հիմքեր ձևավորելուց հետո, դեռևս նոյեմբեր ամսին, իշխանությունների նախաձեռնությամբ պետք է ստեղծվեր հանրապետության ամենափորձառու առնվազն 10 քննիչից ու 15 օպերատիվ աշխատակցից բաղկացած, բացառապես այս խնդրով զբաղվող օպերատիվ-քննչական խումբ, կառանձնացվեին առնվազն երկու-երեք դատախազ և դատավոր կոնկրետ այս գործի միջդատական վարույթի հետ կապված իրենց գործառույթներն իրականացնելու համար, նրանցից յուրաքանչյուրը կապահովվեր համապատասխան տեխնիկական միջոցներով, առնվազն մեկ միլիոն դրամը գերազանցող բարձր աշխատավարձով, նախաքննությունն իրականացնելու համար կսահմանվեին հստակ ժամկետներ, թույլատրելիության սահմաններում խումբն իր գործունեությամբ կլիներ թափանցիկ, խմբի ղեկավարը վերջնարդյունքում հրապարակային, իսկ անհրաժեշտության դեպքում գաղտնի հաշվետվություն կներկայացեր Ազգային ժողովին։
Համադրության համար նշենք, որ այդպես էլ անհասկանալի մնացած և ավելի նվազ կարևորություն ներկայացնող հակաոռուպցիոն մարմնի ստեղծման համար պետությունն արդեն իսկ հատկացրել է ութ միլիարդ դրամը գերազանցող գումար։
Բացառությամբ նախաքննական մարմնի, որևէ այլ կառույց, այդ թվում՝ փաստահավաք խումբ, շահագրգիռ փաստաբաններ, ՀԿ-ներ, անհատներ, այլ միավորումներ ու նախաձեռնություններ, ընձեռված չլինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի գործիքակազմով , չեն կարող ապահովել խորը մասնագիտական քննություն, տալ իրականության ամբողջական պատկերն ու իրավական գնահատականը», - ասված է հայտարարությունում։