Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մի՛ հավատացեք էկոնոմիկայի նախարարի խոստումներին, անկումը շարունակվում է․ Հրանտ Բագրատյան

Մի՛ հավատացեք էկոնոմիկայի նախարարի խոստումներին, թե 2021-ին մեզ երկնիշ տնտեսական աճ է սպասվում, անկումը շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հրապարակվել են 2021թթ 1-ին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է՝ 2%։ Եվ սա այն դեպքում, երբ 2020-ի մարտից լոկդաուն կար։ Հիշեցնեմ, որ 2020-ին էլ տնտեսական անկումը 2019-ի նկատմամբ 7.8% էր։ Ընդ որում այդ անկումն ամենաբարձրերից էր աշխարհում։ Այսպես, ԱՊՀ անդամ երկրների մեջ միջին տնտեսական անկումը 2020-ին կազմել է սոսկ 3%։ Ադրբեջանում անկումը եղել է 4.3%, Բելառուսում 0.9%, Ղազախստանում 2.6%, ՌԴ-ում՝ 3.1%։ Վրաստանում 2020-ին տնտեսական անկումը եղել 6.2%։ Տաջիկստանի, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի տնեսություններում դրական աճ է գրանցվել։ Աշխարհում էլ նույն պատկերն էր. ԱՄՆ տնտեսական անկումը 2020-ին կազմել է 3.5%, Ճահոնիայինը՝ 4.9%, Եվրոզոնայի երկրներինը՝6.6%, զարգացող երկրներինը՝ 5%, իսկ աշխարհի միջինը՝3.9%։ Հայաստանն ամենավատն է։ Եվ ահա 2021-ի 1-ին եռամսյակում էլ մենք էլի վատագույններից ենք։ Մեզ մոտ անկումը շարունակվում է, մինչդեռ ԱՄՆ-ում կա 6.4% աճ, ԵՄ-ում 5.5%, իսկ Չինաստանում՝ 18.3% աճ։ Եթե այս իշխանության տնտեսական "հրաշքները" շարունակվեն, ապա մի 2 տարուց տնտեսական զարգացման մակարդակով ԱՊՀ-ում մենք կհայտնվենք վերջին տեղերից մեկում՝ առաջ թողնելով Ղրղզստանին ու Տաջիկստանին (մինչև վերջերս թվում էր, թե նրանք մեզանից անհուսալիորեն հետ են մնացել)։ Մի հավատացեք էկոնոմիկայի տնտեսության հետ կապ չունեցող նախարարի խոստումներին առ այն, որ 2021-ին մեզ երկնիշ թվով տնտեսական աճ է սպասվում։ Ահա խնդրեմ, տնտեսական անկումը շարունակվում է։ Այո, թիվը կարող է չնչին չափով բարելավվել։ Բայց ոչ այն պատճառով, որ այս տարի լավ ենք աշխատել, այլ այն պատճառով, որ անցյալ տարվա թվերն են ցածր։
Մակրոտնտեսական թվերի շարքում հետաքրքիր է նաև առանձին ցուցանիշների վերլուծությունը։ Այսպես, շուրջ 70 տեսակի արդյունաբերական արտադրանքների մեջ 36-ում 2021-ի 1-ին եռամսյակում առկա է անկում։ Տնտեսական աճ կա միայն հանքագործական արդյունաբերական արտադրանքի և այլ հանքային ու ոչ մետաղական արտադրատեսակների, ինչպես նաև որոշ այլ արտադրությունների գծով։ Վերջին իշխանության օրոք հանքերի անվերահսկելի թալանն անցել է բոլոր երևակայելի սահմանները։ Մի փոքր անվանական աճ կա արտահանման ոլորտում, այն էլ հիմնականում շնորհիվ պղնձի բարձր գների։ Օրինակ, մեկ տարի առաջ այս օրը պղինձը 61%-ով ավելի էժան էր։ Եթե ԱՎԾ-ն արտահանման դինամիկան հաշվարկի համադրելի դոլարային գներով, ապա դրական աճ ցույց տալն անհնարին է։ Պղնձի գների շեշտակի աճի պայմաններում հանրապետության թալանը, կոռուպցիան խորացել են։ Այսպես, այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտները պակասել են. 333 մլրդ դրամ 2020-ի 349-ի դիմաց։ Պակասել են նաև պետական եկամուտները՝ 349 մլրդ դրամ 370-ի դիմաց։ Բյուջեի եկամուտների այս բացարձակ 6%-ոց անկումը տեղի ունեցել 5.2% գնաճի պայմաններում։ Այսինքն 2021-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի իրական եկամուտները պակասել են 11.2%-ով։ Հիշեցնեմ, որ 2020-ին նույնպես բյուջեի փաստացի եկամուտները (1560 մլրդ դրամ) ԱԺ կողմից հաստատվածից (1695 մլրդ դրամ) պակաս էր 8%-ով։ Եվ սա ներառյալ Հայաստան հիմնադրամից ապօրինի փախցրած փողերը։ Հարկային եկամուտներով բյուջեի թերակատարումը 2020-ին եղել է ավելի քան 13%։ Արդյունքում մարդիկ ավելի վատ են ապրում։ Միայն 2021-ի 1-ին եռամսյակի ընթացքում կենսամակարդակը ( իրական եկամուտները) ընկելէ 3.1%-ով (գներն աճել են 5.2%-ով, իսկ եկամուտները՝ 3.1)։ Բնակչության աղքատ խավի համար կենսամակարդակի անկումը կազմել է 5.1% (պարենային ապրանքների ու ոչ ոգելից խմիչքների գների աճը կազմել է 7.2%)։ Արդյունքում, ներկայումս, այսպես կոչված հետհեղափոխական ու հետկապիտուլյանտական Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 2017-ի նախահեղափոխական Հայաստանի համեմատ 1.4%-ից հասել է 2.3%-ի, իսկ աղքատության ցուցանիշը 23.5-ից դարձել է 29%։ Իշխանությունների գտնում են, որ մարդիկ պետք է աղքատ լինեն, որ ճիշտ քվեարկեն։ Ըստ իս, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից»։