Ամեն բան փորձելու են անել, որ ոչ թե ուղղակի փոխեն տեսքը, այլ «ապացուցեն», թե «հին տեսքն են վերականգնում», որ «արդար» երևան
Հիմա էլ մի հատ նկար են մեջտեղ գցել, թե բա «1893 թ.-ի նկար ա, պահվում ա Բաքվի թանգարանում»: Մենակ թե 1893 թ.-ին Շուշին էդ տեսքը չուներ: Ուներ աջի նկարի տեսքը:
Երեկ Karabakh Recordsի Տելեգրամի ու թվիթերի հաշիվներով արդեն անդրադարձել էինք այս թեմային՝ ռուսերեն ու անգլերեն: Արդեն գրել էինք, որ իրենց նոր քաշած թեզի համապատասխան փորձելու են ասել, թե «վերականգնում են հին տեսքը»: Այդ նպատակով դաշտ էին գցել խորհրդային տարիների նկարներ, որտեղ գմբեթի վեղարի մասը բացակայում էր: Տեղադրեցինք արխիվային նկար 1911 թ.-ից, որտեղ այն կար: Հիմա էլ փորձելու են էսպիսի կեղծ «հին» նկարներով տակից դուրս գալ: Ամեն բան փորձելու են անել, որ ոչ թե ուղղակի փոխեն տեսքը, այլ «ապացուցեն», թե «հին տեսքն են վերականգնում», որ «արդար» երևան: Սա է հիմնական խնդիրը:
Հ.Գ. Առհասարակ խորհուրդ կտամ Շուշիի մշակույթով հետաքրքրված մարդկանց կարդալ Շ. Մկրտչյանի գրքերը՝ «Արցախի գանձերը», «Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանները», Շ. Մկրտչյանի ու Շ. Դավթյանի գիրքը՝ «Շուշի. ողբերգական ճակատագրի քաղաքը»: Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում կան սկանավորված տարբերակները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով