Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են Մատենադարան Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին ՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից Կադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը Էսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն է Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը

«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվենՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերՎրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիրՆորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանունՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողներըՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովինՀարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունըՆախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերումՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանըՀամաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայմանը եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանըՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերումԱպօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից էՓոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագներըԵվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս ՄարագոսՉինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքըTRIPP-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ԱԳ փոխնախարարԶելենսկու թիմը փորձել է համոզել ԶՈւ ԳՇ նախկին պետ Զալուժնիին չմասնակցել ընտրություններինԿանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն ԹորոսյանԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերըՀայաստանում չկա հանրային կոնսենսուս, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունըԻսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլելԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջWildberries- ը չի փոխհատուցի ԱԹՍ-ի կամ ռազմական այլ հարվածի պատճառով կրած վնասներըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԱրարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումըԹրամփը ավելի քան 1.4 մլրդ դոլարի եկամուտ է ստացել կրիպտոնախագծերիցՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներՄարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի շուկան 145 մլն է, ԵԱՏՄ շուկան՝ ավելի մեծ, արդյունավետ կառավարման պարագայում, եթե մենք այստեղ չխանգարենք մեր գործարարներին եւ մեկ ավել քայլ անենք Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ, իրոք, համոզված եմ, որ այդ մեծ շուկա մտնելով Հայաստանի համար այնպիսի մեծ ռեզերվներ են բացվում, որ շատ հանգիստ կարող ենք հաջողության հասնել: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական հեռանկարներին;

«Նաեւ Ռուսաստանի համար դա հետաքրքիր կլինի՝ փոքր ծավալի մեջ աջակցել այն աստիճանի, որ Հայաստանն էապես տարբերվի իր տնտեսական առաջխաղացումով եւ օրինակ ծառայի ուրիշների համար՝ ավելի խորը ինտեգրվելու առումով: Սա կարող է լինել մի օրինակ, որը հրապուրիչ կդարձնի Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման ճանապարհը: Չմտնենք մոդելավորման մեջ, որովհետեւ այդպիսի ծրագիր ունեմ եւ գիտեմ, թե կոնկրետ ինչ է պետք է անել»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ տնտեսական ոլորտի կայունության համար չափազանց կարեւոր են մակրոտնտեսական կայունությունը, ներդրումային միջավայրը, որն այս երեք տարվա ընթացքում քայքայել են մինչեւ վերջ:

«Այո, այդ հնարավորությունը կա, եւ եթե ես չունենայի այդ վստահությունը, որ մենք ի վիճակի ենք կրկնել այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցել ենք 1998-2008 թվականներին, ապա այս հայտը՝ մասնակցել ընտրություններին, չէի տա:

Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա: Որովհետեւ չեմ թողնելու դիվանագետ լինի՝ դիվանին պառկած: Հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու: Բոլորի համար աշխատանք լինելու է»,-ասաց նախկին նախագահը:

Նա հավելեց, որ այսօր Հայաստանում գնաճն աննորմալ չափերի է հասել, այսպես չպետք է լինի. «Երբ փորձում ես հասկանալ, թե ինչու է այդպես, իշխանությունը որեւէ բացատրություն չի տալիս: Երբ թվերով ես նայում, հասկանում ես, որ ոչ միայն քաղաքականությունն է կեղծիքի վրա կառուցվում, նաեւ տնտեսությունը: Գնաճի հետ կապված իրավիճակը եւս հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակում: Դուք ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում զգալու եք:

Չկան ներդրումներ ընդհանրապես: Նավթ, գազ նման կարգի բնական ռեսուրսներ չունեցող երկիրը չի կարող զարգանալ: Իսկ ներդրումային քաղաքականությունն այնպիսի վիճակի են հասցրել, որ ոչ մի ողջամիտ մտածող ներդրող Հայաստանում ներդրում չի անելու: Ավերեցին բանկային գաղտնիքը, մի շարք այլ հարցեր, մասկի շոուներով գործարարների հետեւից ընկնելով, քրեական գործեր հարուցելով, մատ թափ տալով… այդպես տնտեսություն չեն զարգացնում:

Միայն մեկ նախադասությունը հերիք է, որ խաչ քաշեն ներդրումային միջավայրի վրա, երբ վարչապետն ասում է, թե ամեն մի ներդրողի կցելու են ԱԱԾ-ի աշխատող: Դա ուղղակի հերիք է: Սա նշանակում է զրոյական մակարդակի վրա հասկանալ ներդրողի, գործարարի հոգեբանությունը: Այդ կարգի հիմարություն դժվար է նույնիսկ հորինել»,-ասաց նա: