Ձեր արածից հետո ձեր բոլոր նվաճումները զրո են, արժեք չունեն
Հենց նոր լրահոսից տեղեկացա, որ պարտության սիմվոլը, կապիտուլյանտը, ստահակը, մոլագար մարդասպանը հանդիպել է ծանրամարտի եւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամների հետ։ Հիմա սրանց Ալիեւն է ստիպե՞լ սեղմել մեր երկիր պատերազմ բերողի, իմ Աբգարին, Դավիթին, Գոռին, Արամին, Կարենին, Վարդանին, Ալեքսին, Արգամին, Նարեկին, Արային, Հայկազին, հազարավոր մյուս տղերքին սպանողի ձեռքը, Շուշին ու Դադիվանքը ադրբեջանին հանձնողի ձեռքը, Հադրութն ու Ծիծեռնավանքը թշնամուն նվիրողի ձեռքը։
Տիգրան Մանսուրյանը հրապարակայնորեն չցանկացավ սեղմել սրա ձեռքը, մասնակցել սրա կազմակերպած միջոցառմանը:
Տղերք, դուք դեռ չե՞ք հասկացել, թե ինչ եք արել, ո՞ւմ ձեռքն եք սեղմել։ Սպասում ենք ձեր բացատրությանն ու ներողությանը։ Մեր տղերքը զոհվել են, իրենց ամենաթանկն են տվել հայրենիքին, իսկ դուք այնքան ուժ չունե՞ք, որ հրաժարվեք դրա ձեռքը սեղմելուց։ Ձեր արածից հետո ձեր բոլոր նվաճումները զրո են, արժեք չունեն։ Դուք սեղմելով դրա ձեռքը կանգնեցիք մեր տղերքի արյան վրա։
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է