Նման հարցերն անձնական մակարդակով չեն լուծվում
Այս օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը փորձել է իր անձնական կապերն օգտագործել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործընթացը կասեցնելու գործում:
Հարցի առնչությամբ ուզում եմ նշել, որ տարբեր շրջանակների կողմից նման հարցադրումը կամ խնդրին չտիրապետելու կամ պարզ ուղղորդվածության միտում ունի։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ նման խնդիրները չեն քննարկվում և առավել ևս՝ չեն լուծվում անձնական կապերի համատեքստում։ Սա բացառապես միջպետական հարաբերությունների դաշտ է։ Լապշինի խնդիրը պետք է քննարկվի ԱԳՆ խողովակներով, խորհրդարանական դիվանագիտության և կամ այլ միջազգային ձևաչափերում։ Հիշեցնեմ նաև, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է, և որքանով տեղյակ եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական ակտիվ զբաղվում է խնդրով։
Իսկ անձնական կապերով կամ անձնական հեղինակությամբ կարելի է այլ պետություններից ավելի մեծ թվով գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հրավիրել Արցախ։ Ինչն էլ, հավատացնում եմ Ձեզ Գագիկ Ծառուկյանը անպայմանորեն կիրականացնի։
Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար