Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու․ Էլինար Վարդանյան

Ակնհայտ է, որ ոստիկանությունը, և ընդհանրապես իրավապահ համակարգը լծված է մեկ մարդու ցուցումներն ու հրահանգները կատարելու գործին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգի աշխատանքին։

«Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին հաջորդած «մասկի շոուները», զանգվածային ձերբակալությունները, մարդկանց արժանապատվությունը նսեմացնելով, ձեռնաշղթաներով, ձեռքերը ոլորելով, խոշտանգելով քննչականի մի սենյակից մյուսը տեղափոխելը, իսկ կողքից հրահանգ տվողին դուր գալու համար տեսանկարահանելը փողոցային «ռազբորկա» էր հիշեցնում։ Դուք հայհոյել եք վարչապետին, մենք էլ ձեր հանդեպ բռնություն կկիրառենք տրամաբանությամբ»,–ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, թե այդ ոստիկանները, սպաները իրենք իրենց հարց չե՞ն տալիս, թե ինչու են իրենց վարչապետին համայնքում վատ ընդունում։ «Ինչ են մտածում, երբ սյունեցին ասում է իմ պատուհանի տակ թշնամու դիրքեր ես բերել, ինչ են մտածում, երբ բերման են ենթարկում թշնամուն չհանձնելու համար իր ձեռքերով իր տունը այրած սյունեցուն, ինչ են մտածում, երբ գլխիկոր կատարում են անօրինական ցուցումներն ու հրահանգները։

Ընդ որում` այդ ցուցումների կատարումը զուգորդվում էր բազմաթիվ խախտումներով՝ բերման ենթարկվողներին չէին տեղեկացրել ուր են տանում, բերման ենթարկելիս հաշվի չէին առել մարդու առողջական վիճակը, ըստ էության քովիդով վարակված լինելը, բերման էին ենթարկել ձեռնաշղթաներով, ենթարկել էին խոշտանգման։ Եվ այս ամենը հրահանգ տվողի սպասելիքները արդարացնելու համար։ Ցավով եմ ասում, բայց մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու»,–ասա նա։

Էլինար Վարդանյանը նկատեց, որ այսքան ոստիկանական ուժերով Հայաստանում երբեք որևէ ղեկավար իրեն չի շրջապատել։ «Փաշինյանը նույնիսկ շենքից շենք է շրջում դիպուկահարների նշանառության ներքո։ Նա լավ հասկանում է, որ երկիրը պատերազմին հասցնելը, խայտառակ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը նրան չեն ներելու։ Նա լավ հասկանում է, որ Սյունիքում իր հանդեպ վերաբերմունքը Հայաստանի հավաքական վերաբերմունքն է, և Արմավիրում բեմականացված հանդիպումները և մոնոլոգները, գերեզմանների մոտ ֆոտոսեսիաները չեն արտահայտում այն իրական պատկերը, իրական մթնոլորտը, որ կա տարբեր համայնքներում, քաղաքներում և տներում։ Նրան մնում է հենվել Ոստիկանության, ԱԱԾ-ի և Դատախազության վրա»,–ասաց նա և ավելացրեց, որ Փաշինյանն այլևս չի էլ թաքցնում իրավապահ համակարգի աշխատանքներում ակտիվ մասնակցությունը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը իր խորհրդականի միջոցով խմբագրում է քննիչների որոշումները, ԲԴԽ իր ներկայացուցիչների միջոցով փորձում է ազդել դատավորների վրա, ի վերջո բաց խորհրդակցության ժամանակ պատժելու, հատուկ օպերացիա անելու, գործ հարուցելու հրահանգներ ու ցուցումներ է տալիս։

«Խորհրդակցության ժամանակ նա ինքն է մարդկանց գործողությունները որակում որպես օրենքի խախտում և բարձրացնում է այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքելու հարցը։ Այս ցուցումներն էին նաև իրավապահների ոչ իրավաչափ գործողությունների և դրանք նկարահանելու պատճառը, որ ցույց տան, թե որքան կոշտ էին և կտրուկ։ Բայց իրավապահները պետք է հասկանան, որ վաղը իրենց գործողությունների համար պատասխան են տալու։ «Հրահանգ էինք կատարում» արդարացումը չի գործելու։ Վաղը նոր իշխանություններ են գալու, և նրանք չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ «կոշտ և կտրուկ», հստակ հարցեր»,–ասաց նա։