Դադարեցրեք կտտանքի ենթարկել հայ ֆուտբոլասերին
ՀՀ քաղաքացին, ֆուտբոլասերը ամսեկան վճարում է 15 հազար, 18 հազար դրամ՝ ակնկալելով, որ ուզածի չափով կհետեւի, օրինակ, ֆուտբոլի Անգլիայի առաջնության կամ Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:
Վճարելը վճարեց, բայց հետո կանգնեց հայաստանյան դաժան իրականության առաջ: «հ2»-ը գնեց Անգլիայի խաղերի հեռարձակման իրավունքը եւ «Յուքոմ»ից եւ մյուսներից պահանջեց չցուցադրել Անգլիայի առաջնությունը: Ստացվեց, որ այս հեռուստաընկերությունը գնել է խաղերը ոչ թե ցուցադրելու, այլ չցուցադրելու իրավունքը:
Ցուցադրում են երկու խաղ, եւ չեն ցուցադրում ութը: դեռ մի կողմ թողնենք հեռարձակման ցածր որակը եւ խոսենք հարցի բարոյական եւ իրավական կողմի մասին: Ո՞վ է փոխհատուցելու ֆուտբոլասերների քայքայված նյարդերի եւ անտեղի վճարած գումարների համար:
Հիշեցնենք, որ «Արմենիան» էլ ցուցադրում է Չեմպիոնների լիգայի խաղերը եւ Ռոստելեկոմի, «Յուքոմի» հետ ձեռք են բերել ջենտլմենական պայմանավորվածություն, եւ արգելափակում են բացառապես այն խաղերը, որը հեռարձակում է «Արմենիան»: Արդյունքում շահեցին բոլորը, այդ թվում եւ հենց «Արմենիան», որի հեղինակությունը միայն աճեց:
Հիմա հարց է առաջանում, թե ինչն է խանգարում «հ2»-ին վարվել գոնե «Արմենիայի» նման եւ մեզ չզրկեն գեղեցիկ հանդիպումները դիտելու հնարավորությունից, հատկապես, որ դրա համար մենք մեծ գումարներ ենք վճարում:
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն