Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Քարոզարշավ գերեզմանների վրա

Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։ Համայնքներից յուրաքանչյուրում հավաքվածներին դուր գալու համար հնչեցրած մտքերն առանձին քննարկման թեմա է։ Հանդիպումներն առանձնանում էին խորը բարոյական անկմամբ և գռեհկությամբ։

1. Փաշինյանը հպարտանում է իր արած ասֆալտով, իսկ հավաքվածները ծափ են տալիս։ Ինչի՞ համար եք ծափահարում, ինչի՞ն եք ծափահարում։ Այն բանի համար, որ ինչ-որ նախարարություն արել է իր պարտականությունը, իսկ այսօր կաշառքի տեսքով ներկայացնում է հանդիպմանը, իսկ դո՛ւք, Հայաստանի քաղաքացիներ դրա համար ծափահարո՞ւմ եք։ Անհնար է պատկերացնել, որ այսքանից հետո գյուղացին ծափահարում է. Ո՞ր արժանիքի համար են ծափերը։

Ծափը թանկ վերաբերմունքի, քաղաքակիրթ վերաբերմունքի նշան է։ Ծափին պետք է արժանանալ։ Ինչո՞վ է արժանացել Փաշինյանը ծափերին՝ 14 կիլոմետր վերանորոգած ճանապարհով, որը էլի եմ կրկնում իր պարտականությունն է, թե Եռաբլուրի սահմանները անվերջ ընդարձակելով։ Ինչո՞վ է արժանացել թանկ վերաբերմունքին՝ իր ձևակերպմամբ՝ «չորս հազար պլյուս մինուս հիսուն» զոհերո՞վ, հազարավոր հաշմված երիտասարդներո՞վ, թե՞ հանձնված Շուշիով և Հադրութով։Այդ ծափ տվող գյուղերում պատրաստված գինին հաստատ չի խմվի։ Գինին իր մեջ հոգևոր բան ունի, բայց ծափ տվողը հաստատ չի կարող ազնիվ գինի պատրաստել։

2. Ավելի գռեհիկ բան , քան գերեզմանների մոտ ֆոտոսեսիան է, անհնար է պատկերացնել։ Գալիս է կապիտուլյանտը, ծաղիկները տալիս են ձեռքը, գնում է թարմ, իր պատճառով, իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ, որտեղ հանգչում են դեռ կյանք չմտած երիտասարդներ, ու այդ երիտասարդների հարազատների գրկաբաց համաձայնությամբ, դահիճը իբր ծնկի է իջնում, բայց այնպես, որ հանկարծ զրահաբաճկոնը չերևա, և ֆոտոսեսիա է անում նախընտրական քարոզարշավի համար։ Լավ, որքան կարելի էր այլասերվել որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որ թույլ ենք տալիս նրան գալ, ու իր հիմնած գերեզմանի վրա ֆոտոսեսիա անել։

Իր իսկ գցած գերեզմաններին ֆոտոսեսիան ոչնչով չի տարբերվում Բաքվում բացված ազգային ստորացման պուրակից։ Ֆոտոսեսիան զոհվածների հիշատակի անարգանք է, մեր հասարակության նսեմացում, ստորացում։ Այն չի կարող առանց արձագանք մնալ։ Անկախ ընտրություններից, արդյունքներից, քվեարկությունից, կուսակցություններից և քաղաքական մնացած զարգացումներից, բոլոր նորմալ մարդիկ պետք է արձագանքեն։ Էս ի՞նչ ես անում։

Ամենակարևոր ընտրությունը Նիկոլին համատարած ամենուր մերժելն է։ Նրա հետ չի կարելի խոսել, շփվել, բանակցել։ Եվ այն քաղաքական ուժերը, այն «լիդերները», որոնք նրա հետ կարող են նստել, բանակցել, «պարոն վարչապետով» հարցեր ուղղել, խաղի կանոններ որոշել, Վայոց Ձորի ծափահարողներից իրենց քաղաքացիական որակներով շատ քիչ են տարբերվում։

Բնական ու տոտալ արձագանք պետք է լինի՝ Նիկոլին տոտալ մերժելը՝ չտեսնել նրան, չլսել, չքննարկել, չթողնել, որ անարգի, ստորացնի մեր զոհերի հիշատակը, որ անարգի ապրողներին, որ անարգի սերունդներին։ Որովհետև նա, իր էության համաձայն, այլասերում է ամեն ինչ։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ