Պետության վախճանը սկսում է բանակից․ Նիկոլի թիվ
Նիկոլը նախընտրական էժանագին պոպուլիզմի և կառավարման սեփական ոճի շրջանակներում խոսել է այն մասին, որ ուզում են այնպես անել, որ մարդիկ բանակում 3 ամիս ծառայեն։ Պարզ ասած՝ բանակ չգնան։
Մեր զինվորներին թուրքական բայրաքթարների տակ անպաշտպան թողած Նիկոլը գիտի, որ մարդիկ վախեցած են և օբյեկտիվորեն խուսափում են բանակից։ Եվ ահա նա վախեցած ու պետությունից երես թեքած ժողովրդին կոնֆետ է խոստանում՝ բանակից խուսափելու հնարավորության տեսքով։
Նիկոլն ասում է՝ ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից կազատեմ։ Սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է։
Սա շուտով կարող է հայտարարել, որ մինչև բանակի վերջնական կազմալուծումը բանակ գնացողները Սյունիքում չեն ծառայելու։
Հետո կասի, որ միայն Երևանում են ծառայելու։
Վերջում էլ կբարբաջի, որ Հայաստանին բանակ պետք չէ, քանզի բանակը թուրքից պաշտպանվելու համար էր, բայց քանի որ գնում ենք վիլայեթացման, ուստի բանակի կարիք չկա։ Ու, բնականաբար, էս մտքերին ծափահարողներ կլինեն։
Ո՞ւմ ասես, որ բանակում չես ծառայելու, հարկ չես մուծելու և դուխով ապրելու ես, որ չգոռա «այո՜» ու չծափահարի։ Պետության վախճանը հենց այսպես է լինում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին