Բագրատյան. Փաշինյանը կրկին նենգաբար խաբում է
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հեռահար բանավեճին ու փոխադարձ մեղադրանքներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Օնիկ Գասպարյան - Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ Նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար հրապարակում է ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։
Նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։
Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ի՞նչ է ուզում նիկոլը։ Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին