Ում մեղքով եւ պատճառով են գերիները մնում Բաքվում
Գերիների հետ կապված մի քանի անհրաժեշտ հարցադրումներ
Երեկ՝ ապրիլի 8-ին, գերիների հետ կապված խայտառակությունից հետո անհրաժեշտ ենք համարում կրկին անգամ ուշադրություն դարձնել մի շարք կարեւոր հանգամանքների վրա.
1. Ադրբեջանը հրաժարվում է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո իրենց կողմից գերեվարված զինվորներին եւ քաղաքացիական անձանց համարել գերիներ` պատճառաբանելով, թե նրանք դիվերսանտներ են:
2. Ապրիլի 8-ի ուշ երեկոյան վարչախմբի կողմից լուրեր տարածվեց, թե օդանավով գերիները վերադառնում են Հայաստան, իսկ ժամեր անց Երեւանում վայրէջք կատարեց օդանավ, որից եւ ոչ մի գերի դուրս չեկավ:
3. 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրում, Նիկոլ Փաշինյանի հանցավոր անփութության պատճառով որեւէ հստակ ձեւակերպում չկա, թե որտեղով է անցնելու շփման գիծը, եւ ինչպես են այդ գծի այս կամ այն կողմում գտնվող զորախմբերը տեղաշարժվելու: Այս ամենի հետեւանքով ադրբեջանական կողմում գերու կարգավիճակում հայտնվեցին բազմաթիվ հայ զինծառայողներ:
4. Նոյեմբերի 9-ի համաձայնագրում, կրկին Նիկոլ Փաշինյանի հանցավոր անփութության պատճառով, հստակ չսահմանվեցին գերիների փոխանակման վերջնաժամկետները:
5. Ստեղծված իրավիճակում հայաստանյան վարչախումբը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում գերիներին հետ բերելու համար, այլ իրենց անհաջողությունները փորձում են բարդել վարչախմբին մաս չկազմող քաղաքական ուժերի վրա, փորձելով թյուրիմացության մեջ գցել հանրությանը, այդ թվում նաեւ գերիների ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
6. Եւ ինչ սպասես մի վարչախմբից, որն այդպես էլ չի պատասխանել շաբաթներ առաջ իրենց ուղղված մեր հարցադրմանը, թե ինչ ճակատագրի արժանացավ «Հայաստան» հիմնադրամի կողմից պետությանը փոխանցված 52 միլիարդ դրամը, եւ հատկապես 4,5 միլիարդը, որն ըստ որոշ աղբյուրների, իբր ծախսվել է պահեստազորայիններին սննդով ապահովելու վրա, մինչդեռ ամբողջ աշխարհի հայերն էին զբաղված բանակին սննդով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու գործով:
«Ճշմարտություն սերունդների համար»

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները