Երեկ ուշ գիշերն ինձ հետ կապվեց Մոսկվայի Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը. Մելիքյան
Երեկ ուշ գիշերն ինձ հետ կապվեց Մոսկվայի Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը (ցուցակում՝ թիվ 33): Ունեցանք տևական քննարկում, որտեղ երկուսս ներկայացրեցինք և փաստարկեցինք մեր մոտեցումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երեկ ուշ գիշերն ինձ հետ կապվեց Մոսկվայի Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը (ցուցակում՝ թիվ 33): Ունեցանք տևական քննարկում, որտեղ երկուսս ներկայացրեցինք և փաստարկեցինք մեր մոտեցումները։
Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ գերագույն դավաճանի հետ ցանկացած «ձեռքսեղմում» անպատվաբեր է արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայի համար։
Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ մեր ազգն ու պետությունն ապագա կունենան, միայն եթե վերականգնենք մեր «իմունային համակարգը», այսինքն՝ ապացուցենք «հող հանձնողին՝ հանձնենք հողին» քաղաքական բանաձևի անխուսափելիությունը։
Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ «Հայաստանի ապագա» ու «նիկոլ» երևույթներն անհամատեղելի են, և արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայի պարտքն է, գոնե իր մասով, երաշխավորե՛լ այդ անհամատեղելիությունը՝ հօգուտ «Հայաստանի ապագայի»։
ՀԳ. Ակնկալում եմ, որ Հայ փաստաբանների ասոցիացիան սեղմ ժամկետում հանդես կգա շատ հետաքրքիր պարզաբանումներով»,֊գրել է Մելիքյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին