Ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ, դա ահաբեկչության դրսեւորում է. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ևս ահաբեկչության եւ բարբարոսության մի ձեւ է: «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։
«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաեւ խաղաղապահների համար է մեծ հարված եւ իրենք եւս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասել է Բաբայանը։
Եռակողմ ստանձնած պարտավորության խախտումը արձանագրել էին ռուս խաղաղապահները, ինչի վկայությունը տանկի հուշարձանի մոտ տեղադրած ցուցանակի վրա կատարված գրառումն է եղել։ Բայց բացառված չէ, որ նախկինում եւս եղել են դեպքեր՝ առանց հետքեր թողնելու կամ կարող են լինել՝ վտանգելով Արցախի բնակչության կյանքը. այս դիտարկմանն ի պատասխան Դ.Բաբայանն ասել է.
«Դա պարզելու համար պետք է համապարփակ ձեւով ուսումնասիրենք այս ամենը։ Իսկ պարզապես ասել դա առաջին դեպքն է, թե ոչ ՝ դժվար է։ Սակայն չի բացառվում, որ նման դեպքեր կարող են տեղի ունենալ, չի բացառվում։ Եվ մենք պետք է միշտ պատրաստ լինենք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին