Եթե կգտնեք մարդ, որը դրան հավատում է, խնդրեք, թող ինքը մեկնաբանի․ Սողոմոնյանը՝ Պոզներին գումար փոխանցելու «լուրի» մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ո՞ր երկու քաղաքական ուժերի հետ է նա պատրաստվում դաշինք կազմել, ինչի մասին հայտարարել էր երեկ նա Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում։
Սողոմոնյանը, սակայն, որևէ հստակ բան չասաց այս թեմայով․ «Կարծում եմ՝ եթե ինքը ուզենար դա ասել, ինքը կհայտարարեր, չէր թողնի, որպեսզի ես դրա մասին խոսեի»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
-ՀՀԿ-ի հետ համագործակցություն հնարավո՞ր է, թե՞ բացառվում է դա։
-Ես երբևէ իր հետ այդ հարցը չեմ քննարկել։
-Իսկ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը հավանակա՞ն է, քանզի խոսվում է, որ այդ երկու ուժերից մեկը հենց Դաշնակցությունն է լինելու։
-Ես եթե կուսակցությունների վերաբերյալ Ձեզ ասելիք ունենայի, առաջին իսկ հարցից կպատասխանեի։
-Ի դեպ, Պոզների հետ հարցազրույցն ո՞ւմ նախաձեռնությամբ և ինչպե՞ս է ստացվել, քանզի ասում են՝ այն ուղիղ Կրեմլից է ուղղորդվում և Կրեմլի համաձայնությամբ է տեղի ունենում։
-Խոսքը վերաբերում է օտարերկրյա լրատվամիջոցներին, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից։ Սովորաբար հյուրը հայտնվում է հեռուստաընկերության հրավերով։ Այսքանը կարող եմ ասել, մնացածը իմ գործը չէ։ Դա մեր բարեկամ երկրի, բայց, այնուամենայնիվ, օտարերկրյա լրատվամիջոց է, ես չեմ ուզում էդ մանրամասների մեջ մտնել։
-Պարզապես հասարակության մեջ ընկալումն այնպիսին է, որ դա Կրեմլի ցուցումով կամ համաձայնությամբ կազմակերպված հարցազրույց էր։
-Ես, Ձեր թույլտվությամբ, չմեկնաբանեմ։
-Կարող է անլուրջ թվալ, իհարկե, բայց մեր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը կիսվել էր մի «տեղեկությամբ», թե Ռոբերտ Քոչարյանը 200 հազար դոլար է փոխանցել Պոզներին։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։
-Ես, Ձեր թույլտվությամբ, չարձագանքեմ, էլի։ Եթե կգտնեք մարդ, որը դրան հավատում է, խնդրեք, թող ինքը մեկնաբանի։
-Իսկ ե՞րբ է Քոչարյանը հայաստանյան լրատվամիջոցներին մեծ հարցազրույց տալու, ասուլիսով հանդես գալու, Դուք դրա մասին հայտարարել էիք, կարծեմ։
-Չեմ կարող ասել, այո, մեր պլաններում մշտապես եղել են, Դուք տեսել եք, որ տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներ են եղել, ասուլիսի տեսքով կլինեն ինչ-որ պահի, թե չէ՝ չգիտեմ, բայց մեր քննարկվելիք հնարավոր տարբերակներում ասուլիսի տարբերակը մշտապես առկա է, բացառել չի կարելի։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները