Պուտինը և Քոչարյանը հեռահար ռեժիմով զրույց են ունեցել մոտ մեկ ժամ. Wargonzo
Պուտինը զրուցել է Քոչարյանի հետ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում են @wargonzo-ի՝ ՌԴ նախագահի աշխատակազմում աղբյուրները։
«Մեր տեղեկություններով՝ Պուտինն ու Քոչարյանը շփվել են հեռահար ռեժիմով (հակակորոնավիրուսի հետ կապված)։ Առաջիկայում կլինեն պաշտոնական հաղորդագրություններ: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Կողմերը քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն Արցախում և անվտանգային հարցեր: Քոչարյանը Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է նախքան Վլադիմիր Պոզներին հարցազրույց տալը: Հաշվի առնելով հեռուստատեսային որոշակի կոնյունկտուրան և Պոզների կարգավիճակը ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից դաշնային հեռուստատեսության տեղեկատվական օրակարգի կառավարման համակարգում՝ կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Պոզները) պատահական չէ իր մոտ է հրավիրել Քոչարյանին: Թե որքանով դա կանդրադառնա Հայաստանում Քոչարյանի նախընտրական վարկանիշի վրա մենք, հավանաբար, կտեսնենք առաջիկայում»,-գրում է տելեգրամյան ալիքը:
Աղբյուրը՝ yerevan.today


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին