Մեր որդիները զոհվեցին, Շուշին ու Հադրութը կորցրինք նաեւ ձեր տեսակի պատճառով
Հետեւելով այսօր դատարանում ընթացող գործընթացին, դատախազության գործողություններին, այս ու այն մեծ ու փոքր պաշտոնյաների քայլերին ու ասածներին ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք 1915 թվականի ապրիլի 24 ից առաջ կկատարեին Թալեաթի ուղիղ հրահանգները ու դեմքի նույն արտահայտությամբ կպնդեին, թե դա անում են օրենքի ուժով։ Թալեաթին մի կողմ թողնենք։ Այսօր նրանք անում են այն, ինչ պահանջում է Էրդողանի շահը, անում են էրդողանի աջակցությունը եւ պաշտպանությունը վայելող նիկոլի հրահանգներն ու հանձնարարությունները։ Ի՞նչ եք մտածում գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, դատավոր Աննա Դանիբեկյան, անխոնջ պատգամավոր Վահագն Հովակիմյան, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյան, Պետրոս Պետրոսյան։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում, ում եք ծառայում։ Դուք չե՞ք հասկացել, որ ձեր տերերի պատճառով Շուշի ու առնվազն հինգ հազար լույս տղերք են նահատակվել։ Մի՞թե կարծում եք, որ ձեր արածներն անցնելու են, գնան։ Սխալվում եք։ Դու հավանաբար լսել եք միայն, թե ինչ եղավ Եժովի հետ, բայց չգիտեք տասնյակ հազարավոր մյուս կամակատար դատախազների, քննիչների, կուսաշխատողների ճակատագրերի մասին։ Նեղություն քաշեք, մի երկու էջ կարդացեք։ Ու իմացեք, մեր որդիները զոհվեցին, Շուշին ու Հադրութը կորցրինք նաեւ ձեր տեսակի պատճառով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին