ԿՈՄԱՆԴՈՍ լեգենդը ապրելու է հավերժ. Սեյրան Օհանյան
Եղբա'յր, իմ լավագույն, ազնիվ, հավատարի'մ ընկեր, ննջի'ր խաղաղությամբ...Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը.
«Խոր վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր մարտական լավագույն ընկեր, հաղթանակած հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա Հայրենիքի իրական նվիրյալ էր և իր ընտրությունը կատարել է Արցախյան ազատամարտի առաջին օրերին, երբ արյան կանչով, սրտի թելադրանքով վերադարձավ Հայրենիք և անցնելով պատերազմի ամենաթեժ ճակատներով, հերոսաբար դիմակայելով, պարտության մատնելով թշնամուն՝ դարձավ Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ չկրկնվող հետագիծ թողնելով հայ ռազմարվեստի պատմության մեջ:
Նա դարձավ համազգային լեգենդ՝ ԿՈՄԱՆԴՈՍ:
Եվ մնաց ժողովրդին կողքին՝ միայն իրեն հատուկ պարզությամբ, միշտ անկեղծ խոսելով ժողովրդի հետ:
Վստահ եմ, այսօր մեզանից յուրաքանչյուրի սրտում շարունակում է հնչել նրա հարազատ ձայնը, յուրաքանչյուրիս սրտում անմոռանալի, թանկ հիշողություններ են և այն համոզմունքը, որ ԿՈՄԱՆԴՈՍ լեգենդը ապրելու է հավերժ:
...
-Եղբա'յր, իմ լավագույն, ազնիվ, հավատարի'մ ընկեր,
ննջի'ր խաղաղությամբ...
Եվ թող հզոր, լուսեղեն հոգիդ, իր աներևույթ ներկայությամբ, համբերություն, սփոսանք բերի քո հիանալի ընտանիքին, բոլոր հարազատներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին