Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հրաժարվեց դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը ՍԴ որոշման հիման վրա:
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 12-ին ժամը 13:00-ին:
Նիստի հետաձգման պատճառը դատախազների բացակայությունն է:
Սա առաջին դատական նիստն է ՍԴ որոշումից հետո, որով ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշումը: ՍԴ որոշման եզրափակիչ մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, եւ փորձել են փոխել մեկ այլ Սահմանադրությամբ:
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները