Նոր իշխող ուժ՝ «Իմ Գայլը»
Գերագույն գլխավոր գելխեղդի հայտնի հայտարարությունից հետո թիմում բուռն ցանկություն կա՝ վերանվանել խմբակցությունը՝ կոչելով այն «Իմ Գայլը»։ Քայլելով էլ տեղ չես հասնի, միակ ճանապարհը մնաց խեղդելը։
Եթե նկատել եք, Նիկոլը դժվար է հարմարվում ուրբանիզացիային, էվոլյուցիոն ինչ-որ կանչ նրան անընդհատ ձգում է դեպի անտառ։ Մի ժամանակ, որպես իր պաշտոնավարման հաջողված փաստ, անդադար նշում էր Ենոքավանի անտառներում հայտնված ընձառյուծին։ Թե ինչ կապ ուներ այդ կենդանու հաջողությունների հետ ինքը, այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ։ Հիմա էլ հետպատերազմյան Հայաստանի մոդեռնիզացիան և մեր երկրի աշխարհքաղաքական անվտանգության բանաձևը պատկերացնում է գելխեղդի աշխարհայացքով։ Ի դեպ, ասում են 100 գելխեղդից մեկն է կարողանում հաղթել գայլին։ Սովորաբար լրիվ հակառակն է լինում։ Ուղղակի գելխեղդը ճղճղան է ու իր արնաքամ պարտությունը փորձում է խլացնել։
Իսկ ընդհանրապես, Փաշինյանի արիստոկրատ կերտվածքում չափից շատ է արյունը։ Նույնիսկ հեռավոր գյուղի միտինգում ձգտում է խոսքի մեջ արյուն թափել։ Նրա քաղաքական և հումանիտար գոյության առանցքում անընդհատ արյունն է՝ իր մեղքով, իր շնորհիվ թափված արյունը։
Կարող էր, չէ՞, իրեն նույնականացնել մեկ այլ խաղաղ կամ խելացի տեսակի հետ՝ աղավնու, դելֆինի, փղի, կամ գոնե աշխատող ավանակի հետ, որոնք արյուն ու ողբերգություն հաստատ չեն ուզում։ Բայց չէ, նրան ձգում են արյան ելքով համեմատությունները։
Իսկ «Իմ Գայլը» խմբակցությունը դեռևս չի հասկանում, որ Փաշինյան-գելխեղդի վերջին զոհը լինելու են իրենք, երբ մի օր արթնանան ու տեսնեն, որ գելխեղդը բոլորին «քցել է»՝ փրկելով իր առաքինի հոգին։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին