Արտահերթ ընտրությունների համաձայնությունից հետո ՍԴ-ն կարգադրեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքները․ Le Figaro
Հայաստանյան ներքաղաքական իրականությանն անդրադարձել է ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականը։ Ըստ հրապարակված հոդվածի, առաջիկա հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները պետք է վերջ դնեն քաղաքական ցնցումներին, որոնք այժմ ցնցում են Հայաստանը՝ Ադրբեջանի հետ պատերազմից հետո կրած ծանր պարտությունից հետո։ Հոդվածում նշվում է, որ կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կտա ապրիլին, եւ կշարունակի իրականացնել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ օրենդիր մարմնի ընտրությունները, որոնք կայանալու են հունիսին, որով փորձ է արվելու հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, որը այժմ առկա է Հայաստանում։ Հոդվածում նշվում է, որ Փաշինյանը մի քանի շաբաթ դիմադրում էր ցույցերին եւ հրաժարականի կոչերին։ Հոդվածում ընդգծվում է այն իրողությունը, որ հենց ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվեցին արտահերթ ընտրությունների հարցի շուրջ եւ հանվեց ռազմական դրությունը, ՍԴ-ն վերացրել մեղադրանքները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին