Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ավագ Երկուշաբթի. յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվելու

Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն:

Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:

Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21:18-22):

Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):

Եկեղեցու հայրերը գրում են, որ ապաշխարության պտուղը աղքատների և կարոտյալների համար կատարվող ողորմածությունն է: Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքին բարեպաշտությունը պահելով, չեն պտղաբերում բարի գործերով, համաձայն Հակոբոս առաքյալի խոսքերի, թե՝ հավատքը մեռած է առանց գործերի (Հակոբոս 2:26):

«Թզենին» հրեաներն են, ովքեր բարի գործերի պտուղ չունեն, այլ միայն Մովսիսական օրենքի և հրեական անունների տերև, որ իրենց հրեա են անվանում, բայց չեն, այլ չարի գործակիցներ են: Եվ Հիսուսը, նրանց բարի գործերի պտուղների քաղցն ունենալով, երբ դրանք նրանց վրա չգտավ, արգելեց շնորհի հեղումը: Ոչ հեթանոսները կարող են պատճառաբանել, թե՝ քրիստոնյաներ չենք, ուստի պտղի ժամանակը չէ, ոչ էլ հրեաները, որովհետև յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվում:

Բարոյականապես՝ անպտուղ և տերևազարդ թզենին այն քրիստոնյաներն են, ովքեր միայն հավատք ունեն, բայց ոչ բարի գործ: Ինչպես որ տերևն է ծառի նշանը, այնպես էլ հավատքը՝ քրիստոնյայի. Քրիստոսը մեծ քաղցով դեպի մեր հոգիներն է գալիս՝ առաքինի պտուղ գտնելու՝ թե՛ մեր պատանեկության, թե՛ երիտասարդության և թե՛ ծերության ժամանակ: Հետևաբար հո՛գ տանենք, որ անպտուղ չլինենք, որպեսզի Տերը մեզ էլ թզենու նման չչորացնի:

Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում, որովհետև ավելի մածուցիկ է և կաթի նման հոսող նյութ ունի: Հակառակ նրա, որ ծառն արմատահան անելուց և կտրելուց հետո մի որոշ ժամանակ հարկավոր է, որպեսզի ամբողջապես չորանա, թզենին չորացավ Քրիստոսի խոսքերից անմիջապես հետո: Սա վկայում է Քրիստոսի աստվածային զորության ու խոսքի ուժը: Ծառերն ավելի արագ չորանում են ամռանը, երբ չոր և տապ է լինում, Քրիստոս թզենին անիծեց սկսվող գարնանը, երբ դեռ խոնավ և ցուրտ է, նաև դրանով ցույց տվեց Իր զորությունը: Հիսուս խաչելությունից առաջ չորացնելով թզենին, ցույց տվեց Իր աստվածային զորությունը՝ վկայելով, որ նույն ձևով կարող էր ոչնչացնել նաև Իր թշնամիներին, սակայն բոլոր չարչարանքները կամավորաբար հանձն առավ հանուն մարդկության փրկության և մեզ ավանդեց, որ արտաքին բարեպաշտությունից բացի հարկավոր է ունենալ նաև բարի գործերով և ողորմածությամբ աճեցրած փրկության պտուղը:

Ավագ Երկուշաբթիի շարականի խոսքերի համաձայն խնդրենք Տիրոջից. «Մարդկային մեր բնությունը նորոգող Հիսուս, որ ի խորհուրդ հնացյալ մարդու, այսօր չորացրեցիր անպտուղ թզենին, և մեզ՝ մեղքից հնացյալներիս, նորոգիր անմահ կյանքի համար»:

surbzoravor.am