Զբոսաշրջային ոլորտի աճը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին
1998-ին, երբ Հայաստան հնարավոր էր հասնել 3 ավիափոխադրողով, ապրել 3 հյուրանոցում և միայն մայրաքաղաքում, զբոսաշրջիկների թիվն ընդամենը 31800-ն էր։ Իրավիճակը շեշտակի փոխվեց 2007-ին։ Այդ ժամանակ սկսեցին մեր երկիր իրականացնել չվերթներ 15 ավիաընկերություն՝ ներառյալ հեղինակավոր «Էյր Ֆրանս»-ը, «Լուֆթհանզա»-ն, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Բրիտանական ավիաուղիներ»-ը, «Չեխական ավիաուղիներ»-ը։ Հյուրանոցային ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում գործում էին 101 հյուրանոց, որից 55%-ը մարզերում։
Վերանորոգվեցին, կառուցվեցին և վերակառուցվեցին զբոսաշրջության համար կարևոր ենթակառուցվածքները։ Հայաստանն ավելի ճանաչելի դարձավ միջազգային հեռուստաընկերություններով ներկայացվող գովազդային հոլովակներով։ Մեր պատմամշակութային կոթողներից երեքն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Արդեն 2007-ին զբոսաշրջիկների թիվը հասել էր 511000-ի՝ ապահովելով տարեկան միջինում 36% աճ, 800 մլն դոլարի մասնաբաժին ՀՆԱ-ում և 77000 աշխատատեղ զբոսաշրջության ոլորտում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին