Սպառնում եւ հայհոյում են Գեղամ Նազարյանին. Հերոսի հայրը դիմում է իրավապահներին
Այսօր՝ մարտի 22_ին Ando Grigoryan անուն, ազգանունով օգտատերը (https://www.facebook.com/ando.grigoryan.5201) նախ ֆեյսբուքյան ընդհանուր տիրույթում հայհոյախառն գրառում արեց իմ գրառման տակ, ապա արդեն մեսենջերով, անձնական նամակով սկսեց ոչ միայն սպառնալ, այլ հայհոյել ինձ, իմ ընտանիքին, դրանով փորձելով անարգել նաեւ Արցախում հերոսաբար զոհված իմ որդու՝ Աբգար Նազարյանի հիշատակը։ Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկացնելով, որ գիտի իմ հեռախոսահամարը, նա անդադար սպառնում էր հաշվեհարդար տեսնել իմ եւ ընտանիքիս նկատմամբ։ Իմ հորդորին, զանգել եւ արտահայտվել, նա ակնարկեց, որ իմ դեմ հարձակում են իրականացնելու կամ հարձակում է իրականացնելու հենց իմ բնակության վայրում, շենքի մուտքում։ Այս ամենից հետո նա ինձ արգելափակեց։ Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ_ին, ոստիկանությանը, դատախազությանը՝ միջոցներ ձեռնարկել այս օգտատիրոջը հայտնաբերելու համար եւ պարզելու հնարավոր կենտրոնը, որից ուղղորդվում է նրա գործողությունները։ Ես դիմում եմ իրավապահ մարմիններին ոչ այն պատճառով, որ վախեցած եմ։ Բոլորդ հասկանում եք, որ կրտսեր որդուս զոհվելուց հետո ես վախ չեմ կարող ունենալ, հատկապես նման սպառնալիքներից, բայց հորդորում եմ հայտնաբերել այս օգտատիրոջը, որ հանկարծ, պատահաբար ես նրան չհայտնաբերեմ։ Իմ հոգեվիճակում ես չեմ կարող երաշխավորել, որ նրա հետ հանդիպումը կսահմանափակվի միայն բացատրական զրույցով։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այս օգտատիրոջ գրառման սքրին շոթերը՝ պատճենները։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները