Բարձրահասակ բրիտանացին դատապարտվել է ավտոմեքենան «կանգնած վարելու» համար
Նյուքասլի 26-ամյա բնակիչ Ադամ Էլիոթը մեղավոր է ճանաչվել «կաբրիոլետը» կանգնած վարելու համար, թեեւ նա փորձում էր համոզել դատարանին, որ մեքենան նստած է վարել։ Կեղծ տպավորությունը, նրա խոսքով, ձեւավորվել է իր բարձր՝ մոտ 2 մետր հասակի պատճառով, հաղորդում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Սակայն գործով դատավոր Ռոբերտ Ադամսը համոզված է, որ երիտասարդը փորձել է «իրեն ցուցադրել» մյուս վարորդների առաջ, այդ պատճառով էլ կանգնած է վարել բաց թափքով ավտոմեքենան։ «Եվ դա բավական վտանգավոր էր», – նշել է դատավորը։
Սկզբում բրիտանացին ընդունել էր իր մեղքը, սակայն երեքշաբթի կայացած դատական նիստում հայտարարել էր, որ մեղավորը իր բարձր հասակն է։ Միջադեպի համար, որ տեղի էր ունեցել անցած տարվա հունվարին, Էլիոթին արդեն իսկ մեկ տարով զրկել են վարորդական իրավունքից։ Վերջնական դատավճիռը կկայացվի փետրվարին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով