Իրաքը չեղարկել է մուտքի վիզաները 37 երկրների քաղաքացիների համար ներդրումները խթանելու նպատակով
Իրաքի իշխանությունները չեղարկել են մուտքի վիզաներ ստանալու անհրաժեշտությունը 37 երկրների քաղաքացիների համար երկրում ներդրումային կլիմայի բարելավման եւ զբոսաշրջության զարգացման նպատակով: Այդ մասին կիրակի հայտնել է Իրաքի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ ալ Մուհանան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարության որոշումն ուղղված է Իրաքում ներդրումները խթանելուն եւ արտերկրյա զբոսաշրջության վերածննդին»,-նշել է ՆԳՆ ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը: Այժմ կառավարության հաստատած պետությունների ցանկից գործարարները եւ ընկերության ներկայացուցիչները վիզաների փոխարեն կարող են վճարել 75 դոլարի չափով մուտքի տուրք սահմանին եւ գտնվել Իրաքում երկու ամսվա ընթացքում: Նշված ցանկում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ երկրները, ԵՄ անդամ երկրները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան:
Ալ Մուհանայի խոսքով՝ սահմանին տուրքերը վճարելու դեպքում երկիր մուտք գործելու թույլտվություն ստացած անձինք չեն ազատվում կորոնավիրուսի առկայության հետազոտությունից եւ կանխարգելիչ միջոցառումները պահպահելուց:
Ներկայում Իրաքը զբաղեցնում է առաջի տեղը Մերձավոր Արեւելքի երկրներում կորոնավիրուսով վարակված մարդկանց եւ դրա հետեւանքով մահվան դեպքերի թվով: Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 790 հազար դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտեցել է 14 հազարին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը