Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու կորուստների վերադարձրինք Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները. Ալիևը Շուշիից դիմել է ադրբեջանցիներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի, որտեղ Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրում մեծ տոնական խարույկ է վառել ու դիմել ադրբեջանցի ժողովրդին:
Ինչպես նշում է Minval.az-ը, Ալիևի խոսքը մեծամասամբ նվիրված է եղել Արցախյան երկրորդ պատերազմին ու դրա արդյունքներին:
Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, թե իբր կանգնած է «հինավուրց ադրբեջանական հողի վրա և որ Շուշին պատմական ադրբեջանական քաղաք է»:
«Մեր նպատակը Շուշին էր: Պատերազմի ընթացքում «ազատագրվել է» ավելի քան 300 գյուղ ու քաղաք: Մենք առանց գեթ մեկ կրակոցի ու կորուստների վերադարձրինք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները: Այսպիսով, մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ «Ադրբեջանը երբեք չէր համակերպվել Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության հետ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին