Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամը իր շրջիկ օլիօգարխները չեն, որ ասի․ «Փող տվեք», սրանք էլ տան

Մի պահ շեղվենք արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու խայտառակությունից ու վերադառնանք օրերս քննարկվող մյուս խայտառակությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից Հայաստանի վարչապետի գլխավորությամբ կատարված ավելի քան 100 միլիոն դոլարի գողությանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։»

Մինչդեռ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը լուրջ մտահոգություններ է հայտնել հիմնադրամի գործունեության մասին։ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է․ «Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը»։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է հոգաբարձուների խորհրդի անդամ Արկադի Ղուկասյանը, ով չէր մասնակցել նիստին։

Լավատեսական հայտարարություն ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նիստին չեն հրավիրվել սփյուռքյան տեղական կառույցների ներկայացուցիչները։ Իսկ նրանք բնական է, որ լուրջ հարցեր կունենային կատարված գողության մասին, քանի որ իրենց են լուրջ հարցեր տալիս իրենց փողեր վստահած նվիրատուները։

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամը իր շրջիկ օլիօգարխները չեն, որ ասի․ «Փող տվեք», սրանք էլ տան, իսկ ինքը ծալի դնի իր գրպանում կամ «Իմ քայլը» ընտանեկան հիմնադրամի մեջ։ «Հայաստան» հիմնադրամը լուրջ միջազգային կառույց է, որտեղ փոխադարձ վստահության խախտելը ոչ միայն բարոյական, այլեւ իրավական հետեւանքներ է ունենում։

Մի պարզ օրինակ․ դրամահավաքի ժամանակ ընդունված մեխանիզմ է այսպես կոչված matching-ի գործիքը, երբ խոշորագույն շատ միջազգային ընկերություններ, ասենք, պայմանական Google-ը, ցանկանալով իր ներդրումն ունենալ մարդասիրական նման միջոցառումներում, պատրաստ է կրկնապատկել հայտարարված հավաքված որոշակի գումարը։ ԱՄՆ-ում բարեգործական նպատակներով ծախսված գումարները ազատվում են հարկերից, եւ պատկերացրեք, թե որքան տհաճ ապրումներ է ունենում նույն պայմանական Google-ը, երբ IRS-ը՝ ամերիկյան հարկայինը, պարզում է, որ պայմանական Google-ը իրեն ակամա խաբել է, եւ նրա գումարները, որոնք պետք է դառնային հարկեր, ծախսվել են ոչ թե բարեգործության համար, այլ ԲՏ նախարարին պարգեւավճար տալու եւ հայհոյող ֆեյքերին հոնորար վճարելու նպատակով։ Նման դեպքերում, չի բացառվում, որ պայմանական Google-ը պատժվի ամերիկյան օրենսդրության ողջ խստությամբ։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսին կլինի նման ընկերությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Իսկ ԲՏ նախարարը՝ որպես իր ոլորտին վերաբերվող նման հարցերի գլոբալ լուծում, բուկլետ է բաժանում եւ լրագրող ծեծում։