Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վերջին զրույցից հասկացա, որ շատ լուրջ փոխհրաձգության մեջ էին, մենակ հասցրեցի ասել, որ պինդ լինեն, ասեց. «Դուք էլ պապ ջան».Վարդան Ամալյանի սխրանքի ուղին (տեսանյութ)

Վերջին զրույցը շատ կարճ տեւեց, հասկացա, որ շատ լուրջ փոխհրաձգության մեջ էին, մենակ հասցրեցի ասել, որ պինդ լինեն, ասեց. «Դուք էլ պապ ջան».Վարդան Ամալյանի սխրանքի ուղղին

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք երգահան Դավիթ Ամալյանի հետ, ով հայրենիքին տվեց իր ամենաթանկին` որդուն, հերոս ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻՆ: Վարդանը (ով պայքարել պատերազմի ողջ ընթացքում` անմահացել է պատերազմի 42-րդ օրը` դիպուկահարի կրակոցից), եւ մեր մյուս հերոսները անմահացան հանուն մեր այսօրվա, հանուն մեր լինելիության:

Վարդանի կյանքի 19 ակնթարթների, նրա կիսատ մնացած երազանքների մասին պատմեց հերոսի հայրը` Դավիթ Ամալյանը.

 Ես պատիվ ունեցա Վարդանի 19 տարիների կենսագրության հայրը լինեմ


- Շատ բարդ է խոսել, որովհետեւ ինձ համար Վարդանի մանկությունը, պատանեկությունը բառացիորեն վերածվեց ակնթարթի: Բոլոր հիշողությունները, արժեքները, ինչ իրենից հիշում եմ այս պահին, դրանք ակնթարթներ են: Խոսել մի բանի մասին, որով ապրել ես, ապրում ես, դժվար է մեկնաբանել:
Ասեմ ուրախ եմ` սխալ մեկնաբանության տեղիք կտա, բայց հպարտ եմ, որ Վարդանը մեր տանը ծնվեց, որովհետեւ նա իր անհատականությամբ շատ էր տարբերվում: Եվ ինձ բաժին ընկավ Վարդանի հայրը լինել: Վարդանն իր ստեղծագործությունների մեջ էլ ֆիքսել էր, որ ինքը 19 կյանք է ապրել, եւ հիմա գնում է 20-րդին: Ես պատիվ ունեցա իր 19 տարիների կենսագրության հայրը լինեմ:

- Կառանձնացնե՞ք այն հատկանիշները, որոնք լավագույնս են բնորոշում Վարդանին:

- Երկու եղբայր ահավոր հետաքրիր հակասական կերպարներ են: Մեր տանը այնքան հետաքրքիր է` բոլորս փորձում ենք հանուն կողքինի ցավը մի տեսակ զուսպ տանել կորուստը: Արմանս զուսպ է տանում, որ ես, կինս ու քույրս վատ չզգանք: Քույրս զուսպ է տանում, որ ես, Արմանը, Արմինեն վատ չզգանք: Փորձում ենք մեկս մյուսին խնայել:

Երբեմն էլ, մենակ մնալով, մտովի պատկերացնում եմ, թե Վարդանիս հետ եմ խոսում, ու այդ ժամանակ էլ եմ ինձ զուսպ պահում, որ Վարդանը ծանր չտանի: Որ ինքն էլ պինդ մնա, որովհետեւ այնտեղ էլ է երեւի պնդություն պետք:

«Պապ, էդ մահվան վախ ասած երեւույթին հանդիպեցի, հետը կարողացա լեզու գտնել»

- Ի՞նչ հետաքրքիր դրվագ կհիշեք Վարդանի մանկությունից, որի մասին հիշելիս ակամայից ժպտում եք:

-Չեմ կարող, Վարդանի հետ ուրախության բազում դրվագներ ենք ունեցել, բայց որեւէ դրվագ առանձնացնել, հիշել, պատմել, կներեք չեմ կարող: Մի դրվագ կառանձնացնեմ, դեռ երկու տարեկան էր` Եռաբլուր այցելության ժամանակ ասեց. «Պապ, հոպարները խոսում են` մենք չենք լսում»: Վարդանի հետ կապված շատ դրվագներ կան թե՛ ուրախ, թե՛ խոհափիլիսոփայական, բայց այս պահին որեւէ դրվագով առանձնացնել իր կենսագրությունը չեմ կարող: Չեմ կարող հիշել, թե ոնց ոնց եմ առաջին անգամ իրեն զենքին ծանոթացրել, Վարդանս հրաշալի կրակում էր: Շատ փոքր ժամանակ, երբ ձեռքին հրացան ընկավ կրակեց ու կպավ... ինձ թվաց պատահականություն էր, բայց երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ հասկացա, որ Վաչդանս ֆենոմենալ կրակող էր, երբեք չէր վրիպում: Եվ պատահական չէր, որ հրամանատարներն ասում էին չկար հետեւակային այնպիսի զինատեսակ, որից Վարդանը չկարողանար կրակել:

-Վարդանի՞ց տեղեկացաք պատերազմի մասին:

-Պատերազմը սկսվելու օրվանից երկու օր ես Վարդանին չզանգեցի ուղղակի, մերոնց էլ չթողեցի զանգեն` ասեցի, որ իրենք ռեզերվային զորամաս են, իրենց հաստատ չեն տանի: Քաջ գիտակցելով, որ առաջինը իրենց կտանեն: Երկրորդ-երրորդ օրը Վարդանս զանգեց, ասեց պապ ջան, նորմալա, բունկերում ենք: Վարդանս միշտ մեզ հանգստացնում էր, անգամ մի անգամ ասեց. «Պապ, էդ մահվան վախ ասած երեւույթին հանդիպեցի, հետը կարողացա լեզու գտնել, հիմա ինքը իմ թիկունքումա, ոչինչ չի լինի պապ ջան«:

-Ի՞նչ են պատմում Վարդանի ծառայակիցները Վարդանի սխրանքների մասին:

-Պատմում են իր անվախության, անտարբերության մասին, ասում են, որ երբ հրթիռներն ընկնում էին ինքը իր համար հանգիստ նստում էր, իսկ երբ ասում էին պառկի պատասխանում էր, որ լինելու բանը կլինի:

 Այսօր միակ համակարգը, որը մնացել է եւ որը կոչվում է պետություն` սահմանում կանգնած զինվորն է

 -Կհիշե՞ք Ձեր վերջին զրույցը:

-Վերջին զրույցը շատ կարճ տեւեց, հասկացա, որ շատ լուրջ փոխհրաձգության մեջ էին: Մենակ հասցրեցի ասել, որ պինդ լինեն, ասեց. «Դուք էլ պապ ջան»: Վարդանս` դիպուկահարի կրակոցից է զոհվել 42-րդ օրը: 41 օր ճակատագիրը ժպտացել է որդուս.., ավելին ինֆորմացիայի չեմ տիրապետում, անկեղծ ասած չեմ էլ ուզում տիրապետեմ: Ցավս երբեք չեմ կարող գերազատել մյուս ծնողների ցավից:

-Հաճա՞խ եք զրուցում մեր հերոսի հետ:

-Իհարկե զրուցում եմ, բայց մի անգամ իր հոգեհանգստի առավոտը կոնկրետ իր ձայնը լսել ու զրուցել եմ: Վարդանս ինձ ուղղակի ուժ տվեց, հանգստացրեց, խոսեց, ասեց. «Պապ ջան, ուժեղա պետք լինել, մենք դեռ շատ բան ունենք անելու»: Ասեց. «Պապ, ինձ խփողին խփեցին, բայց ինքը կարգին տղայա` ստեղ ընկերներ ենք»:

Վերջում ամփոփելով խոսքը հերոսի հայրը ասաց.

-Այսօր միակ համակարգը, որը մնացել է եւ որը կոչվում է պետություն` սահմանում կանգնած զինվորն է եւ էդ զինվորի թիկունքին կանգնած հրամանատարը: Ինձ համար ուրիշ պետություն էս պահին չկա, եւ ով որ բանակի վրա քար է նետում ինձ համար դավաճան է: