Պարոնայք գեներալներ, հերթը Ձերն է
Վարչական դատարանն արդեն կայացրել է իր որոշումը։ Որոշումը հրապարակված է և ուժի մեջ է կայացման պահից։ Կառավարության փաստացի հայտարարությունը, որ չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը, իրավունքի գերակայությունը արհամարհելու մասին հայտարարություն է։ Հիմնավորումը սպանում է իրավագիտության մասին պատկերացումները։ Իբր սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել, և հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
Աբսուրդի ժանրից էլ ինչ հայտարարություն կարող եք անել։ Այսինքն, այս իշխանությունը որոշել է, որ մարդ չի կարող օգտվել իր խախտված իրավունքների դատական պաշտպանությունից։ Լո՞ւրջ եք ասում։ Դուք մի նորմալ իրավաբան չունե՞ք, որ գոնե խորհուրդ տա էսպիսի հիմարություններ չհայտարարեք։
Մյուս կողմից, հերթը հիմա Օնիկ Գասպարյանինն է և բարձրաստիճան զինվորականությանը։ Պարոնայք գեներալներ, հերթը Ձերն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին