Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Թոփ-լուրեր

Ինչպես են խմբագրում արդարադատությունը

Ինչպես քննիչներ են անվանում վարչապետի իրավական հարցերով խորհրդական տիկնոջը՝ «գեներալ Վլասովը», ուղղակի նշանակված է որպես քրեական գործերով անմիջական կուրացիա անող։ Այս մասին շշուկներ վաղուց կային, բայց երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեսանյութը լրիվ բացահայտեց իրականությունը։

Պարզվում է այս տիկինը, ոչ միայն զանգերով է ցուցումներ տալիս քրեական գործերի վերաբերյալ, այլև անմիջականորեն մասնակցում է դատավարական փաստաթղթերի կազմմանը։ Ու թեև երեկվանից շրջանառվում է «մանր խմբագրումներ» անելու թեզը, ասես ոչ մի արտասովոր բան չկա, որ վարչապետի խորհրդականն է այդ խմբագրումների հեղինակը, այս տեսանյութը բացահայտում է իրավապահ համակարգի նկատմամբ ներգործության հանցավոր համակարգը։ Իրավապահների թեթև ձեռքով սույն տիկնոջը հասանելի են դառնում նաև բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման ապացույց։

Բայց սա գործադիրի կողմից իրավապահների նկատմամբ ներգործության բացահայտված ընդամենը մեկ դեպքն է։ Իսկ քանի- քանի ահազանգեր են եղել վերջին երկու տարվա ընթացքում, որ քրեական գործերը կարվում են գործադիրի անմիջական ցուցումներով։ Քանի- քանի հանցավոր ցուցումներ են եղել քննիչներին, դատախազներին և առանձին դատավորներին՝ քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործերով։ Ըստ էության բոլոր աղմկահարույց գործերն են «խմբագրվել» գործադիրի « Աննաների» և մյուսների կողմից։

Արդյունքում քաղաքական պատվերների ռեպրեսիվ մեքենան գրեթե երեք տարի է, ինչ անխափան գործում է։ Դա է պատճառը, որ շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը: Երկրի իրավապահ համակարգը գործել և գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Բայց կան «Վլասովների» և «Բերիաների» ցուցումներ։ Սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետև գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաև նախկիններին։ Ամեն ինչ կատավում է վերևից իջեցված պլանի շրջանակներում։ Եվ եթե այս մի փոքրիկ հրապարակումը բացահայտում է ողջ մեխանիզմը, ապա, ըստ էության, բազմաթիվ քրեական գործերով՝ Մարտի 1-ի, «Տուշոնկաների», «Հարավկովկասյան երկաթուղու», «Հայաստան համահայական հիմնադրամի» և բազմաթիվ այլ քրեական գործերով աշխատել է նույն պլանը։

Աննա Վարդապետյանն, իհարկե իր նախաձեռնությամբ չի ստանձնել կառավարության ռեպրեսիվ մեքենայի կուրացիայի առաքելությունը։ Նա կատարել է կոնկրետ մարդու կոնկրետ հանձնարարություններ։ Բայց ոչ ոք իրեն չէր զրկել ապօրինի հրահանգներ կատարելուց հրաժարվելու իրավունքից։

Վաղն այսպիսի համակարգի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, բայց և անմասն չեն մնալու այն մարդիկ, ում օգտագործել են որպես գործիք այս հանցավոր համակարգում՝ վարչապետի խորհրդականները, այլ պաշտոնյաները, քննիչներն ու դատախազները։ «Շարքային կատարող» լինելու արդարացումը նրանց չի փրկելու։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ