Վերահաստատեք, որ ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ հայկական բանակի հրամանատարների խոսք
Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը, վերահաստատեք, որ ժողովրդի հետ եք, վերահաստատեք, որ ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մարդկանց հանդեպ ուժ կիրառելու վտանգավոր որոշում կայացնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ ձեզ եւ կրկին դիմում եմ նույն կոչով։ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներն իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, դրան զուգահեռ իշխանությունները ոստիկանական ահռելի ուժեր են կուտակում տարածքում։
Այստեղ հավաքված են մարդիկ են, որ ապացուցել են, որ կանգնած են բանակի կողքին, հավաքված են մեր քույրերն ու եղբայրները, որ ապացուցել են, որ կանգնած են ձեր կողքին եւ սատարում են ձեզ։
Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ ձեզ, վերահաստատեք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը, վերահաստատեք, որ ժողովրդի հետ եք, վերահաստատեք, որ ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մարդկանց հանդեպ ուժ կիրառելու վտանգավոր որոշում կայացնել։
Մենք ապացուցել ենք, որ ձեր կողքին ենք, հիմա հերթը ձերն է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին