Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան

Երբ ձեր կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Այսօր առավոտյան Հատուկ քննչական է կանչվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը։ Միանգամից ասեմ, որ Ռուբեն Վարդազարյանին երբեք չեմ հանդիպել, ավելին՝ նրան ունեմ բազմաթիվ հարցեր՝ ոչ անձնական, այլ պետական բնույթի, քանի որ նա է վերջին երեք տարիներից առնվազն երկուսի ընթացքում բոլոր դատական գործընթացներից ամենատեղյակ մարդը։

Բայց ԱԺ-ում Վարդազարյանի երեկվա արժանապատիվ պահվածքից հետո այսօր նրա կնոջը ՀՔԾ կանչելը վկայում է մեր պետության և արդարադատության համակարգի անհույս այլասերվածության մասին։ Կարմիր գծեր չանցնելու առաջին շահառուները հիմա պետք է լինեին ՀՔԾ և մնացած ԾԾ-ների ղեկավարները և քննիչները։ Բայց նրանց ինքնապաշտպանական բնազդը, կարծես, չի աշխատում կամ միացել է ինքնաոչնչացման կոճակը, քանի որ բացի նրանից, որ չունեն խիղճ, չունեն նաև խելք։

Այդ պատճառով ստիպված եմ ուղիղ գրել. երբ գա այն օրը, իսկ այդ օրը մոտ է, երբ ձեր կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը, հիշե՛ք Հրայր Թովմասյանի դուստերին և մյուսներին։ Չմոռանաք նաև Նիկոլի այն ելույթը, երբ զառանցում էր կանանց մասին, որոնք կազմ պատրաստ դիմավորում էին քննիչներին՝ հարցաքննվելուց առաջ։

Իսկ Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին։

Քաղաքական այլասերում

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն, որ աշխարհի «ամենազնիվ, ամենաարդար և ժողովրդավարական դատավոր» Գագիկ Ջհանգիրյանին՝ Գռզոյի խնամուն, Նիկոլը պետք է նշանակի ԲԴԽ նախագահ։ Ու քանի որ այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում կամ ուշանում է, գործի է դրվել մրցակցի ընտանիքի անթաքույց հետապնդումը և ամուսնուն ճնշելու համար կնոջը հարցաքննության կանչելու սցենարը: Ու գրեթե բոլորը լուռ են։

Հանրային այլասերում

Բոլոր սեղանների շուրջ մայրերի ու կանանց կենացը հոտնկայս խմող տղամարդիկ քաղաքական նպատակներով կազմակերպում են հայ կնոջ հարցաքննությունը, հրավիրում են քննչական։ Ու այդ ամենը՝ «կնամեծար» ու «կանանց իրավունքների» մասին բարձագոչ կենացների ներքո։ Բոլորը լուռ են։ Բայց կենացներում խոսում են ընտանիքի սրբության և բարոյական նորմերի մասին։

Չափանիշների այլասերում

Ոստիկանի թարս հայացքի պատճառով երեք էջանոց, եռալեզու հայտարարություններ տարածող «իրավապաշտպան» ՀԿ-ները լուռ են։ Որովհետև դե Վարդազարյանի կինը իրենց տերերի հովանավորյալը չէ։ Որովհետև նման հրաման չունեն, կամ էլ ունեն իրենց ծրագիրը։ Իսկ ճշմարտությունը շարունակում է ոչ մեկին չհետաքրքել։

Միջազգային կարծիքի այլասերում

Մենք հազիվ սկսել ենք հասկանալ, որ դեսպանատները ուրիշ պետությունների շահերի ներկայացուցիչներն են, իսկ դրանք շատ հաճախ եթե ոչ միշտ, չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ, ինչի ապացույցն է վերջին երեք տարիների լռությունը, որ քողարկվում էր ժողովրդավորության երկրակի չափանիշներով։

Իսկ ինչու եմ ես սա գրում։ Գրում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր «թաքյարը հետ ֆռալուց» հետո սկսեն խոսել, որ չի կարելի կարմիր գծերն անցնել, հիշեն, որ այսօր իրենք լուռ էին։ Եվ հիշեն ոսկե կանոնը, քանի որ լուռ էիր՝ լռիր։ Իսկ ձեր կանանց նկատմամբ խղճահարություն հարուցող ապագա գրառումներից առաջ կհիշեք այս օրը։ Նույնը վերաբերում է վերոթվարկյալ բոլոր շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր դուրս մնացին ցանկից։

Իսկ Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ եմ տալիս հումորով վերաբերվել կատարվողին և ընտանիքի վրա ճշնումներով հրաժարական հարկադրելու շուրջ պրակտիկ փորձի փոխանակման համար դիմել Հրայր Թովմասյանին։ Վարդազարյանի բոլոր սանիկներին էլ խորհուրդ՝ «ջաններդ յուղեք»,– գրել է նա։