Նիկոլ Փաշինյանն ինձ համար դավաճան չէ, թշնամի է, որի դեմ պայքարի բոլոր ձեւերն օրինական են. Վազգեն Մանուկյան
Դուք Նիկոլ Փաշինյանին համարում եք դավաճան, ինձ համար ինքը դավաճան չի, թշնամի է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Դեռ 2,5 տարի առաջ ես ասում էի, որ դրսի ուժերը օգտվելով մեր ժողովրդի բնական ցանկությունից արդարության, օրինականության, կարողացան գրավել Հայաստանը: Հայաստանը գրավյալ երկիր է: Եթե երկիրդ գրավել է թշնամին, ուրեմն նրա դեմ պայքարի բոլոր ձեւերն օրինական է, բայց մենք ընտրեցինք քաղաքական պայքարի ճանապարհը: Հանրապետության հրապարակում վարչական ռեսուրս օգտագործելով հանրահավաքի եկավ, ասենք մի 15 հազար մարդ: Դա նշանակում է, որ ժողովուրդն արդեն իր հետ չի:
Իր երկրորդ հենարանը ուժային կառույցներն են, իսկ ուժայինները ողնաշարը բանակն է: Եթե բանակը անցնում է մի կողմ, մյուս ուժայինները անցնում են այդ կողմ, կամ այս ռազմական վիճակի պայմաններում չեն կարող թպրտալ: Բանակը կանգնեց ժողովրդի կողքին եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին