Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Կոռուպցիոն նոր սխեմաներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։

Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ։ Արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Եվ մինչ մենք սպասում ենք հիմնադրամի աուդիտորական եզրակացությանը, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց Հիմնադրամի կողմից Կառավարությանը տրամադրված գումարների յուրացման վերաբերյալ։ Ներկայացված տեղեկությունները վերաբերում են մի քանի էպիզոդներով փողերի յուրացմանը։ Մենք փորձել ենք ի մի բերել հրապարակված կոռուպցիոն սխեմաները, որոնց մասին արդեն տևական ժամանակ է ահազանգում են լրատվամիջոցները, սակայն համառորեն լռում են իրավապահները.

1. Առաջին տեղեկությունը վերաբերում է ուռճացված գներով զրահաբաճկոնների ձեռք բերմանը։ Համաձայն շրջանառվող լուրերի պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլարով։ Բազմաթիվ հարցումները, որոնց միջոցով փորձ է արվել Կառավարությունից ստանալ տեղեկության հաստատում կամ հերքում, մնացել են անխատասխան, քանի որ Կառավարությունը հղում անելով Գնումների մասին օրենքին հրաժարվել է որևէ սպառիչ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ կատեգորիայի ծառայությունների և ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Պաշտպանության նախարարությունը ևս, ի պատասխան հարցումների, առայժմ որևէ տեղեկատվություն չի տրամադրել։

2. Գումարների յուրացման մյուս մեխանիզմը, որ շրջանառվում է լրատվամիջոցներում, վերաբերում է շուրջ տասը միլիոն դոլար գումարի գնումների կազմակերպմանը, որի համար տեղի է ունեցել գումարի կանխիկացում, իսկ ապրանքների մատակարարում այդպես էլ տեղի չի ունեցել։ Այս գումարի մի հատվածը տրամադրվել է սաղավարտների և զրահաբաճկոնների ձեռք բերման գործարքի համար։ Որոշվել է գործարքը անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնելու ճանապարհով։ Այստեղ շրջանառվում են Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Հայկ Սարգսյանի և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի անունները։ Սաղավարտների և զրահաբաճկոնների գնումը և մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել հասցնել ավարտին, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնացել է առանձին իշխանավորների մոտ։

3. Կոռուպցիոն երրորդ դրվագը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնություններին։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների մշակվել է սխեմա, որի միջոցով օգնությունները այդպես էլ չեն հասել հասցեատերերին։ Մասնավորապես, ռուսաստանաբնակ մեր որոշ հայրենակիցների համոզել են, որ ճիշտ կլինի Հայաստան օգնությունները ուղղարկվեն պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով։ Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ իրերը Վրաստանի սահմանով հեշտությամբ անցկացնելու համար առավել նպատակահարմար կլինի իրերը ձևակերպել պատգամավորի անունով, քանի որ վրացիները իբր խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար։ Արդյունքում օգնության համար ուղարկված ապրանքները այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։

Սրանք կոռուպցիոն լուրջ հանցանքներ են. սա էլ կորոնավիրուսի պայմաններում փողոցները ախտահանելու անվան տակ արված չարաշահումներ չեն։ Այս տեղեկությունները պետք է իրավապահների կողմից մանրամասն քննության առարկա դառնան՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ իրավական առումով գործել են կոռուպցիոն լուրջ սխեմաներ և յուրացվել են պետբյուջեի գումարներ և որպես օգնություն ուղարկված ապրանքներ, այլ նաև այն պատճառով, որ այս գործողություններում առկա է բարոյական բաղադրիչ՝ խոսքը վերաբերում է պատերազմի կարիքների համար տրամադրված գումարներին և իրերին։

 

«Իմ Ձայնը» նախագիծ