Կարծում եմ՝ կասկած ունեցող մարդկանց մեծ մասը համոզվել է, որ այս գործը շինծու է․ Լևոն Քոչարյան
«Ինձ համար ծիծաղելի է այդ արտահայտությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե «մարտի 1»-ի ֆոնը բացահայտված է:
Լ. Քոչարյանն ասաց, որ Փաշինյանը միշտ ինչ որ նոր բառեր է հորինում, նոր բաներ է ուզում մտցնի՝ փաստացի քողարկելու այն, որ տարիներ շարունակ իրենք ստել են, խաբել են մարդկանց՝ բոլոր սլաքներն ուղղելով գիտեք ուր:
«Մինչև այդ էլ խոստանում էին՝ կգանք իշխանության, մի քանի օրում կբացահայտենք ամեն ինչ: Քանի տարի անցել է ու տեսնում ենք, եթե ինչ որ մարդիկ կային, որ կասկած ունեին, կարծում եմ՝ նրանց մեծ մասն էլ արդեն համոզվեց, որ այս գործը շինծու է, իրավունքից շատ հեռու է այս գործըթնացը»,- ասաց Լ. Քոչարյանը:
Նրա խոսքով, բնականաբար, իր համախոհներին, զոռով հրապարակ տարված մարդկանց մի բան պետք է ասեր. «Մի օր առաջ էլ փորձեց ինտրիգ մտցնել, որ նոր բան կասի: Հերթական հիմարությունն է դուրս տվել»:
Լ. Քոչարյանն ընդգծեց՝ իշխանությունը խնդիր չուներ բացահայտելու «մարտի 1»-ի գործը, խնդիր ուներ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահել, նաև վարկաբեկել բանակ, որ «տեսեք՝ բանակին բերել ու կրակել են ձեր վրա, որը բացարձակ սուտ է». նաև՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Լ. Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտից երթով գնում է դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու այնտեղ Փոշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:
Հարցին՝ ե՞րբ հարթակում կտեսնեն Ռոբերտ Քոչարյանին, Լ. Քոչարյանն ասաց. «Այս պահին մեր առջև նման խնդիր չկա դրված: Հայրս էլ իր աջակցությունն է հայտնել Հայրենիքի փրկության շարժմանը, կոչ է արել իր համախոհներին աջակցել, մասնակցել, սատարել: Որպես քաղաքացի ես էլ իմ ընկերների, մեր աջակիցների հետ մասնակցում եմ երթերին, հանրահավաքներին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին