Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Երեկ բարդ օր էր. հետևությունները

Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։ Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։
Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։

Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և չէր առաջարկում։ Երեկ նա մարդկայնորեն արձանագրեց իր սնանկությունը. իշխանության գալուց 2.5 տարի հետո վարչական ռեսուրսով բերովի մարտի 1-ի հանրահավաք-երթ անել, սեփական դեֆոլտի արձանագրումն է։

Իսկ իրավիճակը փակուղային է։ Պետական համակարգը չի աշխատում, Երևանի կենտրոնը պարալիզացված է, հիմնական փողոցը դարձել է վրանային քաղաք։ Իշխանությունը չգիտի՝ ինչ անել։ Բանակը հայտարարել է, որ այս իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին։ Աննախադեպ վիճակ է ստեղծվել՝ բանակը, նախագահը, Վեհափառը, Ակադեմիան, Մայր բուհը, բազմաթիվ այլ բուհեր, սփյուռքի կառույցները, ռուսահայ բիզնես էլիտան, տասնյակ կուսակցություններ, հարյուրավոր Հկ-ներ, մտավորականությունը, հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ Իսկ կառավարության ղեկավարը չի հեռանում, բայց և՝ չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ քաղաքական լուծումներով իրավիճակի լիցքաթափման։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը չի կարող ամեն օր վարչական ռեսուրսով հանրահավաք անել, չի կարող ամեն օր ողջ պետական համակարգը գործից կտրել և բերել հրապարակ։ Ինքը սա փայլուն հասկանում է։ Իսկ ընդդիմությունն ունի մոտիվացված 15-20 հազար, որն ամեն օր կարող է դուրս գալ փողոց։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Պետությունը չի կարող գոյատևել հանրահավաքներով։

Այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Սա չի կարող շատ երկար շարունակվել։ Հետպատերազմյան վիրավոր երկիրը չի կարող երկար մնալ չաշխատող վիճակում.անվտանգություն, տնտեսություն, գերիներ, բանակցություններ, բանակի վերազինում-վերակազմավորում, սահմաններ... ինչպե՞ս պետք է այս ամենը արվի։

Բաղրամյան պողոտան

Հայաստանի ամենակարևոր կետն այսօր Բաղրամյան պողոտան է։ Եվ երեկ արձանագրված ամենակարևոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի օրակարգը և զարգացումների տրամաբանությունը որոշվում է Բաղրամյան պողոտայում։ Այն պողոտայում գտնվող երեք ինստիտուտներն առաջիկայում գտնելու են լուծումներ՝ պետությունը կոլապսի չտանելու համար.

1. Նախագահի նստավայր։ Առ այս պահը Արմեն Սարգսյանը կատարում է զուսպ և հավասարակշռված քայլեր, և իր երեկվա հայտարարության մեջ ֆիքսել է, որ նախագահը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին, տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծուներ գտնելու նպատակով։

2. Ազգային Ժողով։ Առ այս պահը ԱԺ մեծամասնությունն իրեն դրսևորում է բացարձակ անպատասխանատու, որպես պետության տակ դրված ռումբ։ Բայց դրա լիմիտը սպառվում է. Կամ կլինեն վերաիմաստավորումներ, կամ ժողովուրդը կապացուցի, որ այս ԱԺ-ն արդեն ժողովրդինը չէ։ Ուսապարկը չի գիտակցում սահմանադրությամբ իր դերը, իսկ դա նշանակում է, որ մոտ է այն օրը, երբ մեկն ու մեկը կհայտարարի. «Պահակախումբը հոգնել է»։

3. Ընդդիմություն։ Երեկ պարզ դարձավ հետևյալը. ընդդիմությունը ստացել է լիակատար նախաձեռնություն, և նրա որակից ու որոշումներից է մեծապես կախված հետագա ընթացքը։ Կամ արվում են անհրաժեշտ հետևություններ՝ բովանդակային, որակական, կազմակերպչական, ռեսուրսային և այլն, ու հաշված շաբաթների ընթացքում Հայաստանում լինում է նոր իշխանություն, կամ սկսվում է հիասթափության փուլը այս հարթակից, շատերի մոտ ավարտվելու է բարոյական պատասխանատվության պահը՝17-ի կամ 6 –ի կամ մի այլ թվով ձևաչափի հանդեպ։ Ու արագ կհայտնվեն նոր մարդիկ, նոր հարթակներ, ու կլինի նոր պրոցես։

Բարդ օրվա շարունակությունը

Խնդիրը մտնում է տեխնիկական լուծումների փուլ։ Փաշինյանը հասկացել է, որ այսպես այլևս չի կարողանալու կառավարել։ Հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններ, հրապարակային կաշառքի էժան փորձ նախագահին, նորից արտահերթի թեմա, իբր կոնսուլտացիաներ, ռեպրեսիաների սպառնալիքներ՝ դրանք դատարկ խոսքեր են։
Նա հրապարակային բլեֆերի է գնում, բայց տագնապն օր օրի ուժեղանում է, պետական կոլապսը դառնում է ակնառու։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը չի գտնում իր մեջ նկատելի որակական և կազմակերպչական անհրաժեշտ ռեսուրսներ։ Երեկվա բարդ ու կարևոր օրվանից հետո այսօր պրոցեսը չտեղափոխել ԱԺ, որտեղ կա 2 ընդդիմադիր մեծ խմբակցություն, օրը չսկսել ԱԺ-ի դիմաց մեծ հավաքով, երբ ունես մոբիլ ու մոտիվացված հազարավոր համախոհներ՝ անկեղծ դժվար է հասկանալ։

Մի բան հստակ է՝ իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում։ Հաղթել բանակին և հաղթել շաբաթներով փողոցում կանգնած մոտիվացված տասնյակ հազարներին՝ հնարավոր չէ։ Պետք է գտնել լուծումներ։

Եվ վերջում մի նկատառում. Փաշինյանը վերջին օրերին իր համար նոր կարգախոս է գտել՝ «վերջ թավիշին», և հաճախ է այն կրկնում։ Ես չգիտեմ, թե ով է նրա խորհրդատուն, բայց, կարծում եմ, դա լավ բանի չի բերի։ Կա մի հետաքրքիր պատմություն, որը քչերը գիտեն՝ թե ինչպես ծնվեց և ով պնդեց չարաբաստիկ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը. ինչպես գիտենք՝ դա վերջացավ ողբերգությամբ։ «Վերջ թավիշին»-ը դրա նման մի բան է, երբ դա ասում ես, քո դեմ արմատական տրամադրությունները կտրուկ սրվում են՝ նման մթնոլորտում, աճող ագրեսիայի պայմաններում, փողոցում տասնյակ հազարավորների առկայության պայմաններում և թարմ Եռաբլուրի պարագայում նման բան չեն ասում։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ Փաշինյանին պետք է տալ պետական մակարդակով երաշխիքներ՝ խաղաղ և արագ հեռանալու դեպքում։ Ի դեպ, ինձ հետ շատ շատերը համաձայն չեն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ