Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը

Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Հայաստան

Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին. ամերիկացին զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազային

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Ռոբ Լին, վերլուծելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, կարծիք է հայտնել, որ ընդդիմության քննադատությունը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի հասցեին, զուրկ չէ տրամաբանությունից:

Վերջինիս մեկնաբանությունը ներկայացնում է Свободная Пресса-ն՝ հայտնելով, որ վերլուծաբանը զարմացած է, որ Հայաստանն Ադրբեջանին չի պատասխանել «Իսկանդեր» համալրից հասցված հարվածներով՝ ուղղված թուրքական «Բայրաքթար» անօդաչուների բազաներին, որոնք ադրբեջանական զորքերը կիրառում էին մեծ հաջողությամբ:

«Հետախուզությունն իմացել է, որտեղ են գտնվում օպերատորները: Եվ ճշգրիտ հարվածը դրանց ուղղությամբ երկար ժամանակով կանշարժացներ մահացու անօդաչուները: Նման կադրեր (անօդաչուները կառավարող օպերատորները-Խմբ.) արագ պատրաստելն անհնար է»,- նշել է փորձագետը:

Ռոբ Լին գրում է, որ հայերը սկսել են բուռն կերպով քննադատել «Իսկանդերի» կիրառումը միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները մոտեցել էին Շուշիին: «Դա վերջին փորձն է եղել, սակայն մոտ թիրախ խոցելու համար նման հեռահար համակարգ օգտագործելն անարդյունավետ կլիներ»,- նշում է փորձագետը՝ հավելելով, որ Փաշինյանը պարզապես չի հասկացել կամ, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին, որոնք նրան հայտնում էին իրենց տեսակետը:

Այնուամենայնիվ, քաղաքական ղեկավարության և զինվորական վերնախամի միջև հարաբերություններն այսօր խոր ճգնաժամ են ապրում, ինչը ևս մեկ անգամ վկայում է նաև պատերազմի ժամանակահատվածում եղած խիստ տարաձայնությունների մասին: Ակնհայտ է, որ կառավարության և Գլխավոր շտաբի նպատակները չեն համընկել և չեն համընկնում: Արդյունքում Փաշինյանն աշխատանքից հեռացնում է հենց այն գեներալներին, որոնք հանդես են գալիս բանակի արագ վերականգնման օգտին»,- աղբյուրը մեջբերում է ամերիկացի վերլուծաբանին:

Նշվում է, որ ամերիկացի դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի վարչապետը միտումնավոր է իրեն պահում որպես զուտ քաղաքացիական անձ, որն, իբրև, չի հասկանում ռազմական տեխնիկայից: «Նորագույն «Իսկանդեր»-ների վերաբերյալ, որոնք կիրառելու մասին իրեն, անկասկած, ամեն օր ասում էին 2020 թվականի աշնանը, նա բերանից թռցրել է. «Չեն պայթել կամ գուցե պայթել են 10 տոկոսով»»,- նկատում է աղբյուրը:

Ինչպես պարբերականը ներկայացնում է, այդ թեմային անդրադարձել է նաև ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուչերան՝ ուշադրություն հրավիրելով հետևյալ փաստին. երբ լրագրողը ճնշում է գործադրել նրա վրա՝ հարցնելով «ճիշտ է դա արդյո՞ք», Փաշինյանը հանելուկային պատասխան է տվել. «Չգիտեմ… Գուցե դա 80-ականների զենք է եղել»:

«Այնուամենայնիվ, հնարքն աշխատեց. Սպիտակ տունը ստացավ իրեն անհրաժեշտ ազդակը, Կրեմլը կուլ տվեց վիրավորանքը: Մոսկվան գործնականում «լռեց», թեև ռուսական զենքի արտահանումը կարևորագույն բիզնեսն է երկրի համար, իսկ ռուսական զենքի համբավը ոչ միայն պետական քաղաքականության հարց է, այլ նաև զսպող գործոն ՆԱՏՕ-ի համար», - նշվում է հոդվածում:

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քննադատական գնահատական տալով ռուսական զենքին, զանգահարել է Վլադիմիր Պուտինին, ասես ոչինչ չի պատահել` շարունակելով խաղալ «հասարակ քաղաքացիական անձի» դերը: Սեփական սխալի նկատմամբ արձագանքն այլ պետք է լինի՝ հրապարակավ ներողություն հայցելը, որը չի եղել»,- եզրափակում է պարբերականը: