Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղում
Արցախյան Տիգրանակերտում պեղումների ժամանակ հյուսիսային պատի մոտ հայտնաբերվել է կարասային թաղում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Պեղումներն իրականացրել է Ստեփանակերտի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը։
Համլետ Պետրոսյանի խոսքով կարասը բացվել է, դատելով դրա մեջ հայտնաբերված նյութերից, թաղումը վերաբերում է մեր թվարկության 2-3 դարերին, այսինքն Տիգրանակերտի ամրոցից 300 տարով «երիտասարդ» է։ Հանգուցյալի աճյունի հետ միասին կարասի մեջ դրված էին նետի ծայր, ուլունքներ, խոյակերպ փոքր սափորներ, ոսկե զարդեր։
Մասնագետը պարզաբանեց, որ դա այդ ժամանակաշրջանին բնորոշ թաղման ձեւ է։ Հետաքրքիր է, որ մինչեւ Քուռ գետ հասնող տարածքում նման թաղումները բավականին տարածված են եղել (հայտնի են կարասային թաղումներ Գառնիում, Արտաշատում եւ այլն) ու նման թաղումներ իրականացվել են ընդհուպ մինչեւ քրիստոնեության ընդունում։ Գետից հյուսիս նման թաղումները ծայրաստիճան հազվադեպ են, ու ժամանակին առաջ է քաշվել հիպոթեզ այն մասին, որ կարասային թաղումների տարածման արեալը համապատասխանում է հայերի տարածման արեալին։ «Բայց այս թեմայով մանրակրկիտ ուսումնասիրություններ չեն արվել, դրա համար էլ Տիգրանակերտում այդ գտածոները շատ կարեւոր են»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Տիգրանակերտում արդեն հայտնաբերվել են կարասային թաղումներ, որոնք տարեգրված էին մեր թվարկությունից առաջ 1-ին դարով։
Առհասարակ, Համլետ Պետրոսյանի խոսքով, Արցախի Մարտակերտի շրջանը շատ հարուստ է հնագիտական գտածոներով։ Երեք տարի առաջ այստեղ ջրատարի անցկացման ժամանակ հայտնաբերել էին շքեղ թաղումներ։ Այսօր այդ նյութը գտնվում է Տիգրանակերտի թանգարանում, այն հետազոտվում է ու այդ թեմայով հրապարակում է պատրաստվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է