Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սեւանա լճից բաց թողնվող ոռոգման ջրի 50 տոկոսը կորում է (տեսանյութ)

Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանի տվյալներով՝ Սևանից դեռ 166 միլիոն խմ ջուր են բաց թողել, արդեն Սեւանը 15 սանտիմետրով իջել է. «Հլը օգոստոսին էլ պիտի ջրես դաշտերը, խաղողը հլը սեպտեմբերին էլ են ջրում»:

Եվս 100 միլիոն խորանարդ մետր խորհրդարանի հուլիսի 4-ին ընդունված օրենքով Սեւանը դեռ պետք է դատարկվի: Խնդիրն, ըստ էներգետիկ փորձագետի, այն է, որ Սեւանի մակարդակը չպետք է իջնի, այն պետք է թեկուզ դանդաղ տեմպերով բարձրանա, որպեսզի իր էկոհամակարգը պահպանվի. «Օրենք ենք ընդունել, որ՝ չէ, Սեւանի մակարդակը պետք է բարձրացնենք մինչեւ ունենանք 1903 մետր, էսօր ունենք 1900, 9 մետր, որից 0,15-ը արդեն իջել է»:

Սեւանից տարբեր տարիներին միշտ էլ ջուր է բաց թողնվել՝ 170 միլիոն խորանարդ մետրի եւ նույնիսկ ավելիի սահմաններում, սակայն այս տարի առաջին անգամն է, որ դա հանգեցնում է ջրի մակարդակի իջեցմանը. «Անցած տարի, օրինակ, բարձրացել է 20 քանի սանտիմետրով եւ այլն, էս տարի էլ պիտի բարձրանար: Լրացուցիչ 100 միլիոն անցած տարի բաց չեն թողել: Այս տարի իջացրին մեծ արագությամբ, եթե էդ ամբողջ 170-ը պիտի բաց թողնեին 4-5 ամսվա ընթացքում, բաց թողեցին ոչ լրիվ մեկ ամսվա ընթացքում»:

Սեւանին առայժմ ոչնչով չի կարողանում օգնել նաեւ Արփա-Սեւան թունելը: Այն ամբողջ ծավալով չի աշխատում, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ դադարեցնում է իր աշխատանքը թունելում առաջացող ճեղքվածները փակելու պատճառով. «Չէ՞ որ նրա վրա ժայռեր են, բան են, ցնցումներից, թե ինչից այնտեղ ճեղքվածներ են ստեղծվել»:

Սեւանին ոչնչով չի կարողանում օգնել նաեւ Որոտան-Արփա կոլեկտորը, որն արդեն 10 տարի պատրաստ է եւ Որոտան գետից ջուր պետք է հասցնի Արփային Սեւանա լիճ թափվելու համար: Որոտանից ոչ մի կաթիլ ջուր չի հասնում Սեւանա լիճ: Հիմնական խնդիրն այն է, որ կարելի է խուսափել Սեւանա լճի մակարդակի անկումից: Դրա համար պետք է խուսափել ջրի կորուստներից: Մյուս կողմից, ոռոգողների համար մեծ խնդիր են դարձել հիդրոէլեկտրակայանները, որոնք, օրինակ, միայն Արփա գետի վտակների վրա 10-ից ավելի են: Դրանցից մի քանիսը նույնիսկ խմելու ջրի պաշարներով են աշխատում. «Պարզվում է, որ փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար թույլատրել են 7 թե 8 տեղում խմելու ջրի ցանցը օգտագործել փոքր հիդրոկայան կառուցելու համար»։

Հիդրոէլեկտրակայանների նման շահագործումը փոքրացնելուն կարող էր նպաստել արեւային էներգիան: Հենց Սեւանի վրա, ըստ էներգետիկ փորձագետի, կարելի է դնել արեւային մարտկոցներ, որոնք լիճը կպաշտպանեին արեւի ուղղակի ճառագայթներից. «Սեւանից տարեկան գոլորշանում է մոտավորապես 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր ջուր»:

Ի դեպ, ըստ փորձագետի, Սեւանից ջրառը քչացնելուն շատ կօգնեին նաեւ ջրամբարները, սակայն դրանք առայժմ նախագծեր են, կառավարությունը զբաղվում է դրանցով: