Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հակադեպրեսանտները պարտադիր են զոհված զինվորների ծնողների դեպքում՝միայն բժշկի ցուցումով։ Անքնության դեմ քնաբերը լուծում չէ․ Լարիանա Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը զրուցել է «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի հոգեբան, հոգեթերապևտ Լարիանա Նազարյանի հետ։

Հոգեբանի դիմել, հակադեպրեսանտներ խմել, վերադառանալ աշխատանքի․․․Ինչից սկսել, պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին ինչպե՞ս կարելի է օգնել այս փալում։

-Այն ընտանիքների հետ, որոնք կորուստ են ունեցել, այնպայման պետք է աշխատի հոգեբանը և ընտանեկան բժիշկը: Հոգեբանը կգնահատի հարազատների հոգեկան առողջության վիճակը և անհրաժեշտության դեպքում կուղղորդի հոգեբույժի մոտ: Ծնողների մոտ հիմնական խնդիրը դեպրեսիան է և խուճապային խանգարումը։ Զրույցի ընթացքում հոգեբանը կհասկանա՝ ինչ խորության է խնդիրը` կկարողանա հաղթահարել միայն հոգեբանական զրույցների միջոցով, թե անհրաժեշտ է դեղորայքային միջամտություն՝ հակադեպրեսանտներ և տագնապամարիչներ: Հաճախ առանց դեղորայքի անհնար է հասնել արագ ապաքինման, հակադեպրեսանտներն ու տագնապամարիչները անհրաժեշտ են, որպեսզի տագնապը և միտքը մի փոքր հանգստանան, սակայն միայն դեղորայքը բավարար չէ, զուգահեռ, արդյուանվետության համար, պարտադիր է հոգեթերապիան: Կան, իհարկե, որոշակի նրբություններ զոհված զինվորի հարազատների հետ աշխատանքում՝ կախված զինվորի մարմինը գտնելու ժամանակահատվածի հանգամանքից: Այն ընտանիքները, որոնք շուտ են հողին հանձնել և իրենց երեխաների մարմինները հնարավորինս ամբողջական են եղել, հոգեպես համեմատաբար ավելի կայուն են։ Բացի հոգեկան խնդիրներից, զոհվածի հարազատները սթրեսի հետևանքով ունենում են մի շարք քրոնիկ հիվանդությունների սրում, հիմնականում՝ սիրտ անոթային, նյարդաբանական և էնդոկրին համակարգի խանգարումներ։ Շատ ավելի լուրջ է գերությունից վերադարձած զինվորների վիճակը, այստեղ երկարատև ու բազմակողմանի բուժում է պետք։

Շատ ծնողներ տառապում են անքնությամբ։ Ապացուցված է, որ եթե մարդը 12 գիշեր չքնի գոնե 6 ժամ, օրգանիզմում տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն հավասարակշռության ու հիշողության խանգարումների, կենտրոնացումը կկորի, խոսքը անկազմակերպ ու անհասկանալի կլինի։ Մեկ բառով, օրգանիզմը կնմանվի հարբած մարդու օրգանիզմին։ Չնայած այս ամենին, շատ ծնողներ չեն ուզում հակադեպրեսանտների մասին լսել, շատ հակասական կարծիքներ կան դրանց օգտակարության ու վնասակարության մասին։

-Հակադեպրեսանտn իրավունք ունի նշանակել միայն բժիշկը/հոգեբույժը։ Կա տարածված կարծրատիպ, որ հակադեպրեսանտը կախվածություն է առաջացնում, հետո դժվար է լինում հրաժարվել դրանից։ Այո, կարող է վնասել, եթե մարդը ինքնուրույն որոշի այն օգտագործել, ինտերնետում կարդալով, ինքնագործունեությունն այստեղ վտանգավոր է։ Պարտադիր է, որ այն նշանակի բժիշկը, մոտեցումն անհատական է, չափաբաժինը տարբեր։ Գրագետ մոտեցման դեպքում որևէ վնաս չի կարող առաջացնել։ Ծնողներն անքնության դեմ չպետք է պայքարեն քնաբերներով, դա լուծում չէ, առհասարակ, ցանկացած դեղորայք այդ պահին է վերացնում խնդիրը, հետևանքը, մինչդեռ պետք է գտնել պատճառը, լուծումը մեծամասամբ կախված է մարդու ցանկությունից, վերականգնվելու պատրաստակամությունից։ Սարսափելի է կորուստը, սակայն ծնողներն ապրելու ուժ և կյանքի իմաստը պետք է տեսնեն մյուս երեխաների, հարազատների մեջ: Ծնողները պետք է փորձեն հանուն իրենց զոհված զավակի դիմակայեն և հաղթահարեն՝ չէ որ իրենց որդին կցանկանար իրենց ողջ և առողջ տեսնել: Այս մասին փաստում է այն հանգամանքը, որ բազմաթիվ զինծառայողներ թաքցրել են, որ պատերազմի դաշտում են, որպեսզի ծնողները չանհանգաստանան, հանկարծ առողջական խնդիրը չսրվի:

Ծնողներից շատերն իրենց ավելի լավ են զգում, երբ խոսում են, հիշում, պատմում իրենց տղաներից, մյուսները՝ հակառակը։ Ինչպե՞ս պայքարել ցավի դեմ։

-Ցանկալի չէ գտնվել մի միջավայրում, որտեղ անընդհատ ողբի մթնոլորտ է տիրում։ Բարեկամներ, հարևաններ, որոնք խոսում են նույն թեմաներով։ Ես խորհուրդ կտամ՝որքան հնարավոր է շուտ վերադառնալ աշխատանքի, եթե աշխատանք չունեն գտնել օգտակար զբաղմունք։ Այն հարազատները, որոնք ունեն հողատարածք, այգի շատ լավ կլինի սկսեն մշակել, հողի հետ աշխատանքը շատ դրական է անդրադառնում սթրեսի հաղթահարման համար: Հատկապես վիրավոր զինծառայողներին չափազանց դժվար է խոսել այդ թեմաների շուրջ, քանի որ նրանք վերապրում են տրավմատիկ իրավիճակը և կարող են հոգեպես ծանր վիճակում հայտնվել, ընդհուպ դրսևորել ագրեսիա: Այդ իսկ պատճառով պետք է հարազատները և ընկերները շատ նրբանկատ գտնվեն: Ցանկալի է աստիճանաբար ներգրավեն նրանց կյանք՝ խոսեն ֆիլմերի մասին, հետաքրքիր գրքերի, երաժշտություն լսեն, առօրյան անցկացնեն դրական մթնոլորտում։ Ճիշտ է, կենտրոնանալը դժվար է այս փուլում, բայց ցանկացած գործողություն ամեն օր հետևողական անելու դեպքում, դառնում է սովորություն։ Սա պետք է լինի գիտակցված, ոչ փախուստի ձև։ Խնդրի լուծումը սկսվում է խնդիրը գիտակցելուց, ապրելուց, այնուհետև ընդունելուց։ Վախը քանդող, հոգեկան աշխարհը ավերող էներգիա է, այն հաղթահարում են հակադիր էներգիայով՝ սիրով։ Բնականաբար այստեղ նրանց կուղղորդի հոգեբանը:

Ինչպես գիտեք՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հանդես է եկել կոչով՝ կառավարական ամառանոցները վերածել ժամանակակից բժշկական կենտրոնների, որտեղ վերականգնողական փուլը կանցնեն մեր վիրավոր զինծառայողները: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

-Հատկանշական է այն հանգամանքը, որ թե զինվորները, թե հարազատները շատ գնահատում և շոյվում են ճիշտ մոտեցում ցուցաբերող մասնագետի հետ զրուցելիս, քանի որ այլևս չեն դիմանում հոգեկան ապրումներին և օր առաջ ցանկանում են վերականգնել իրենց կյանքի որակը։ Նախաձեռնությունը ողջունելի է, ժամանակ չի կարելի կորցնել, ծնողներին ու վիրավոր զինվորներին օգնելու հարցում պատրաստակամություն պետք է դրսևորեն բոլորը, դա մեր հասարակության ամենագլխավոր, առաջնային նպատակը պետք է լինի։ Նրանք առանց այն էլ մեծ դժվարությունների միջով են անցել և անցնում են, մեր անտարբեր վերաբերմունքը կարող է անդառնալի հետք թողնել նրանց այս պահին փխրուն ներաշխարհի վրա: Մենք պարտավոր ենք կարևորել և աջակցել նրանց: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր վիրավոր և զոհված զինծառայողներին և իրենց հարազատներին, ինչպես նաև խոնարհվում եմ: