Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ
Աշխարհ

Ռուսական լրատվամիջոցները՝ Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը պայթել է 10 տոկոսով

Ռուսական լրատվամիջոցները չեն անտեսել Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ներկայացնում ենք մի շարք լրատվամիջոցների հրապարակումների ամփոփումը Երեւանում իրավիճակի վերաբերյալ:

«Նիկոլ Փաշինյանը պայթել է 10 տոկոսով», այսպես է վերնագրել իր հոդվածը «Կոմերսանտը»:

«Ադրբեջանի դեմ պատերազմում պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի հասավ բարձրակետին: Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննդատելու համար հեռացրեց Գլխավոր շտաբի պետի տեղակալին, տասնյակ բարձրաստիճան զինվորականներ՝ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ պահանջեցին նրա հրաժարականը: Վարչապետը հեռացրեց Գլխավոր շտաբի պետին՝ հայտարարելով, որ երկրում ձեռնարկվել է ռազմական հեղաշրջման փորձ, եւ որ իր հրաժարականի մասին որոշում կարող է ընդունել միայն հայ ժողովուրդը: Երեւանի կենտրոնում երկու հանրահավաք էր անցկացվում՝ վարչապետի հակառակորդների եւ կողմնակիցների, ընդ որում՝ ընդդիմությունն իր ցույցն անժամկետ է հայտարարել: Ճգնաժամի կարգավորմանը միացավ Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ ունեցան Երեւանում իրենց գործընկերների հետ», նշում է պարբերականը:

«Ռազմական հեղաշրջման փորձը, որից հետո վարչապետը փողոց հրավիրեց իր կողմնակիցներին, ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների պահուստում չկա նոկաուտի ենթարկող հարված, որը կարող է ապահովել նրա արագ հեռացումը,- «Կոմերսանտի» հետ զրույցում ամփոփել է Սերգեյ Մարկեդոնովը: - 2018 թվականի հեղափոխությունից հետո իր կողմնակիցների զգալի մասին կորցրած Փաշինյանն, այնուամենայնիվ, ունի հանրության այնքան էլ ոչ փոքրաթիվ խմբերի աջակցությունը: Ավելին՝ վերջին հարցումներով նա շարունակում է մնալ ամենահանրաճանաչ քաղաքական գործիչը մյուսների՝ դեռեւս ավելի ոչ հանրաճանաչ դեմքերի ֆոնին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը սոսկ ժամանակի հարց է: Բանը միայն այն է, թե վարչապետին որքան ժամանակ է մնացել երկիրը կառավարելու համար, հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ղեկավար, ակադեմիկոս Ալեքսեյ Արբատովը «ՌԻԱ Նովոստիի» տելեգրամ ալիքի հետ զրույցում: «Փաշինյանը սկզբնական շրջանում կհենվի ուժայինների վրա, սակայն կառավարության ղեկավարը բավարար թվով կողմնակիցներ չունի իշխանությունը պահելու համար»,- կարծում է նա:

«Փաշինյանը ի վիճակի չէ լուծել քաղաքական ճգնաժամը, իսկ այն ինքն իրեն չի ներծծվում: Օրենքի շրջանակներում կարգուկանոնի պահպանման եւ քաղաքական գործընթացը շարունակելու միակ ելքը Փաշինյանի կամավոր հրաժարականը, արտահերթ ընտրությունները եւ կառավարության ամբողջական վերաբեռնումն է:

Բայց այստեղ ամբողջ խնդիրը երաշխիքներն են: Ոչ ոք չի կարող երաշխավորել Փաշինյանին, որ այս դեպքում նա դատարանի առջեւ չի կանգնի որպես պետական ​​դավաճան: Եվ դա դեռ 2018-ի իրադարձությունների ֆոնին եւ 2008-ին Սերժ Սարգսյանի ընտրություններից հետո զանգվածային բողոքների ճնշման համար Ռոբերտ Քոչարյանին նստեցնելու նրա փորձերի ֆոնին:

Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Մոսկվան չեն կարող երաշխիքներ տալ Փաշինյանի համար, իսկ ամբոխը փողոցում, որը դեռ երեկ նրան երկինք էր բարձրացնում, այժմ պարզապես ատում է նրան: Sic transit gloria mundi («այդպես է անցնում աշխարհիկ փառքը»), եւ Փաշինյանն այլեւս լավ քայլեր չունի այս խաղում»,- գրում է The Moscow Post-ը:

«Հայաստանում քաղաքական ճգնաժամը նոր շրջադարձ է ստացել. դիմակայության մեջ է ներքաշվել Գլխավոր շտաբի ավագ սպայական կազմը: Չնայած թվացյալ ինքնաբուխությանը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է, թե ինչ է նա գնում. սրացման հերթական ցիկլը պետք է թաքցնի երկրի կառավարման թերությունները եւ թաքցնի այն փաստը, որ բնակչությանը շուտով կհարվախժծի տնտեսական ճգնաժամը»,- գրում է «ՌԻԱ ՖԱՆ»-ը: «Քիչ հավանական է, որ ամբողջ հայկական գեներալիտետը մաքրվի: Ամենայն հավանականությամբ, Օնիկ Գասպարյանն անձնական պատասխանատվություն կստանձնի եւ կա՛մ կպայմանավորվի վարչապետի հետ, կա՛մ միայնակ կհեռանա: Սակայն քանի դեռ այս հարցը չի լուծվել, հարցականի տակ կմնան ինչպես հայկական պետության սահմանների անվտանգությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կարելի է փաստել նաեւ, որ Փաշինյանը շարունակում է բավականին վստահորեն պահել փողոցը` ինչի շնորհիվ ընդդիմության բողոքը կրկին չհաջողեց: Վարչապետը բավականին արագ գիտակցեց այս փաստը, ինչով բացատրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից նույնքան արագ հրաժարումը»: