Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Փորձագիտական մակարդակում» քննարկվում է իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա տարանցելու հարցը․ Սերժ Սարգսյան

Իրանի նավթի նախարարության պաշտոնյան դեռ անցած տարի հայտարարել էր, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խմ գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ: Այդ բանակցությունները, սակայն, առ այսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել:
Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի և Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը, և արդյո՞ք կարելի է հուսալ, որ այդ ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկվեն, նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է․

«Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության»:

Անցած տարի բավականին ակտիվ քննարկվում էր Հայաստանի տարածքով իրանական գազը դեպի Վրաստան արտահանելու տարբերակը: 2016թ․ հունվարին Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին անգամ հայտարարեց, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ: Սակայն բանակցություններն առ այսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել:

Հայատանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իրանական մեկ այլ լրատվամիջոցի՝ «Իռնա» գործակալության հետ զրույցում: «Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը կարևոր է ոչ միայն տնտեսական շահավետության առումով, այլև երկու երկրների էներգետիկ անվտանգության տեսակետից: Ներկայումս գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները սահմանափակվում են երկու երկրների միջև առկա էլեկտրահաղորդման գծերի թողունակությամբ, որի բարձրացման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման միջոցով:

Այս ասպարեզում ծրագրերի իրականացումը կընդլայնի ոչ միայն համագործակցությունը էլեկտրաէներգետիկ ոլորտում, այլ նաև թույլ կտա զարգացնել համագործակցությունը գազի ներկրման և հետագայում գուցե նաև տարանցման ուղղությամբ: Հարկ է նշել, որ կա նաև Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ծրագիր»,- ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, առաջիկայում Սերժ Սարգսյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանինիի՝ օգոստոսի 5-ին կայանալիք երդմնակալության արարողությանը:

«Շարղ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նախագահ Սարգսյանը նշում է՝ երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների արմատները գնում են հազարամյակների խորքերը, և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն այնքան ամուր է, որ մնում է միայն հոգ տանել դրանց հետագա զարգացման ու խորացման մասին:

«Հայաստանն ու Իրանն աշխարհին լավագույնս ցույց են տալիս այն անհերքելի ճշմարտությունը, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդները կարող են ապրել համերաշխ՝ զարգացնելով բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը՝ առանց բացառության բոլոր ոլորտներում»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների վրա Եվրասիական տնտեսական միության ազդեցությանը, Հայաստանի ղեկավարը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ:

Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև հայ-իրանական հարաբերությունների վրա Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ազդեցության մասին․ «Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։

Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում»,- իրանական օրաթերթի հետ զրույցում ասել է Սարգսյանը: