Այսպիսի վճռական ցուցարաներ, անկեղծ եմ ասում, երբևէ, նույնիսկ 1988-89թթ․ չեմ հիշում
Ներկա եմ եղել Հայաստանում անցկացված տարբեր հանրահավաքների, սկսած՝ 1987 թվականից։ Հետաքրքիր է, որ բոլոր այն հանրահավաքներում, ուր ներկա եմ եղել, որպես կանոն, հավաքված ցուցարարները լիովին վստահել են հավաքի կազմակերպիչներին և ենթարկվել նրանց ցուցումներին։ Հաճախ, պատրաստ չլինելով վճռական գործողությունների, ցուցարարները, ներքուստ ուրախ են եղել, որ հարթակից կոչեր չեն հնչել ինչ-ինչ գործողությունների, բայց և․․․ «մեղադրել» են նրանց անվճռականության մեջ։ Այսօրվա հանրահավաքում, շրջել եմ Ազատության հրապարակում բոլոր տրամագծերով, շրջանաձև՝ մի խոսքով ողջ հրապարակով; Ինձ հետաքրքրում էր, թե արդյո՞ք մարդիկ եկել են զուտ հետաքրքրությունից ելնելով, կամ ինչ-որ կուսակցության կողմից են «բերվել», կամ նույնպես ինչ-որ, իրեն քաղաքական գործիչ համարող ցմփորի կողմից վճարված «ցուցարարներ» են։ Զարմանալիորեն այսպիսի վճռական ցուցարաներ, անկեղծ եմ ասում, երբևէ, նույնիսկ 1988-89թթ․ չեմ հիշում։ Առաջին անգամ տեսա, որ հավաքվածների մեծամասնությունը ոչ թե ամբոխ էր , այլ իսկական քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց ազգային և մարդկային արժանապատվությունը։ Ցուցարարների գերակշիռ մեծամասնությունը առաջին անգամ քննադատում, մեղադրում էին հարթակում կանգնած գործիչներին վճռականություն չցուցաբերելու մեջ։ Իհարկե, հավաքվածների մեջ նկատեցի նաև անիմաստ դեմքերով անձանց նույնպես, որոնք չնչին մասն էին հավաքվածների։
Դիմում եմ Հայաստանի իրական ընդդիմադիրներին, ովքեր ոչ թե շարժվում են կուսակցական շահերով և այսօրվանից պայմանավորվում են, ինչ-ինչ «քվոտաների» շուրջ, այլ միայն ու միայն Հայաստանի ապագայով․
-Եղեք վճռական, մի գնացեք տարբեր «կոմպրոմիսների», հանուն կեղծ միասնության։ Թքած ունեցեք, «մարդ» բերող ուժերի վրա։ Այդ «բերվածները», չնչին և ամենակարևորը՝ հավաքի անիմաստ մասնակիցներ են։ Հակառակ դեպքում, կկորցնեք, իսկապես մտահոգված և վճռական տրամադրված ՝ մեզ բոլորիս։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին